Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Միրաքյան. «Հեռուստասերիալ նկարահանողները ասում են` ռեյտինգն ընկնում է, սեքս ենք ցուցադրում».

Հունիս 25,2012 15:11

Այսօր ԵՊՀ Հայագիտության հետազոտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը «Նոյյան տապան» ակումբում կայացած «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» թեմայով ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ « Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը սոցիալական ցանցերում գործող խումբ է. «Վերջին շրջանում հեռուստահաղորդումների հանդեպ դժգոհություններ եղան, դրա համար էլ որոշեցի որպես գիտաշխատող ուսումնասիրել` արդյոք այդպե՞ս է: Պարզվեց` այո: Հայաստանում այսօր գնում է այն բանավեճը, որ արեւմուտքում չկա արդեն 20-30 տարի, իսկ Հայաստանում դեռ չկա որեւէ դրական փոփոխություն: Կան տեսակետներ, որ դա հասարակության պահանջն է: Դա պարզունակ մտածելակերպի հետեւանք է: Եթե ագրեսիան դրական կերպար է, ու չի ցուցադրվում ագրեսիայի զոհի տառապանքները` նորմալ է: Բայց մեր սերիալների բոլոր սերիաներում տառապանք է: Այս ամենի հետեւանքները անդառնալի կլինեն մեր հասարակության համար: Արդեն իսկ աճել են բռնությունները: Հեռուստասերիալ նկարահանողները ասում են` ռեյտինգն ընկնում է, սեքս ենք ցուցադրում»:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը արդարացավ, որ ըստ իրենց սահմանած չափորոշիչի՝ նման ֆիլմեր պետք է ցուցադրվեր կես գիշերից մինչեւ առավոտյան ժամը 6-ը: Սկզբում այն արդարացրեց իրեն, բայց օրենքի փոփոխություն եղավ. «Ես կարծում եմ՝ հեռուստատեսությունները պետք է գնան ինքնակարգավորման ուղղությամբ: Ոչ մի ազդեցություն չպետք է լինի նրանց վրա: Դա ապագայի հարց է: Սերիալը դա հեռուստատեսային ժանրերից մեկն է, ու չի կարող դա չլինել, բայց այլ հարց է, թե ինչ բովանդակություն ունի: Համաձայն եմ` կարելի է ավելի լավ նկարահանել: Խոսվում է, որ հանվեն, բայց դա ասողը` լավ չի տիրապետում ոլորտին»:

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության խմբի անդամ Զաքար Խոջաբաղյանը, ի պատասխան Դադասյանի, ասաց , որ իրենց պահանջը վերաբերում է սերիալների բովանդակությանը. «Կարծես դիվերսիա է սկսվել հայկական ընտանիքների, ծնողի ու կնոջ դեմ: Ըստ իս, սա արվում է նաեւ միտումնավոր, քանի որ այն մարդիկ, ովքեր խրախուսում են այսօր, ժամանակին դեմ են եղել հեռուստասերիալներին»:

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Պավել Սարգսյան համոզմամբ` օրենքը ունի լրացումների կարիք ու պետք է հասկանալ, ո’րն է բռնությունը. «Մեր օրենսդրության մեջ չկա մի կետ, որի համաձայն, կպատժվի մեր արժեքները ծաղրողը: Ես խնդրում եմ ՀՌԱՀ-ին, որ մեր օրհներգը` խորհրդանիշով, ցուցադրվի նախատեսված ժամին` կես գիշերին եւ առավոտյան 6-ին, այլ ոչ թե էրոտիկ ֆիլմը դադարեցվի եւ դա ցուցադրվի»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930