Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը՝ Ստեփան Սաֆարյանին. «Եկել՝ ՀՀԿ-ից իշխանություն է ուզում»

Հունիս 25,2012 15:06

Այսօր ՀՀ կառավարության ծրագրի շուրջ բանավիճեցին «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը եւ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Բանավեճն այնքան թեժ էր, որ ներկայացնում ենք երկխոսության ձեւով՝ առանց խմբագրման:

Ստեփան Սաֆարյան– Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ծրագրերի, գաղափարների բախում չի եղել: Քարոզարշավների ժամանակ խոսվել է ամեն ինչի մասին, բացի ծրագրերից:

Հակոբ Հակոբյան– Օրինակ 24 ընտրատարածքում, որտեղ ես էի առաջադրված, չկարողացա գտնել մի կուսակցության ներկայացուցչի, որն ինձ հետ կբանավիճեր: Չունենալ քաղաքական ռեալ թիմ ու դրա համար մեղադրել ՀՀԿ-ին՝ սխալ է:

Ստեփան Սաֆարյան– Հայաստանում այդպես էլ չձեւավորվեց այն քաղաքական մշակույթն ու չհստակեցվեցին այն չափանիշները, թե ինչպիսին պետք է լինի կառավարության ծրագիրը, ինչպես Լարիսա Ալավերդյանն էր ասում՝ ինչպես չափել այս կամ այն երեույթը: Ցավոք Հայաստանում քաղաքական ուժերի եւ իշխանության ծրագրերը չափելի չեն:

Հակոբ Հակոբյան-Չափման գործիքը ժողովրդի քվեն է: Իսկ ընդդիմության խնդիրն է կառավարության ծրագիրը դարձնել հասարակության համար հասանելի եւ վերահսկելի:

Ստեփան Սաֆարյան– Մենք մեր ծրագրերը հասանելի կդարձնենք, ոչ թե իշխանության ծրագրերը…

Հակոբ Հակոբյան-Այստեղ դուք սխալվում եք: Պետք է իշխանության ծրագրերը հասանելի դարձնեք, որովհետեւ դուք ծրագիր չունեք:

Ստեփան Սաֆարյան– Պարզապես Դուք չեք կարդացել, պարոն Հակոբյան:

Հակոբ Հակոբյան– Ոչ, դուք մոռացեք ձերը, ձեր առաջիկա 5 տարվա աշխատանքը նվիրված լինելու Հանրապետական կուսակցության ծրագրին: Այն շատ առաջադիմական է:

Ստեփան Սաֆարյան– Քանի որ պարոն Հակոբյանը այնպիսի բաներ ասաց, որ ակնհայտ դարձավ, որ չի հասցրել ծանոթանալ մեր ծրագրին, ապա, անդրադառնալով «Ժառանգության» ծրագրին, ասեմ, որ նրա առաջին էջի առաջին պարբերությունում հստակ գրված է՝ աղքատությունը դարձել է մեր իշխանությունների գործընկերն ու ընկերը:

Հակոբ Հակոբյան– Դուք իմ ասածը ենթատեքստով մի հասկացեք: Պարզապես «Ժառանգության» ծրագիրն այսօր գործողության համար չէ, ուստի դուք պետք է պայքարեք, որ կառավարության ծրագիրը դառնա իրականություն:

Ստեփան Սաֆարյան– Տվեք իշխանությունը մեզ եւ մենք կիրականացնենք:

Հակոբ Հակոբյան– Հարգելի լրագրողներ, տեսեք՝ քաղաքական գործիչն եկել Հանրապետական կուսակցությունից իշխանություն է ուզում: Մենք գնացել, ժողովրդից վերցրել ենք իշխանությունը:

Ստեփան Սաֆարյան– Ճիշտ եք ասում՝ դուք ժողովրդից վերցրել եք իշխանությունը:

Հակոբ Հակոբյան– Ո՛չ, ժողովուրդն է մեզ տվել իշխանությունը, հիմա դուք եկել մեզանից իշխանություն եք ուզում: Իշխանությունը մերը չէ, ժողովրդինն է:

Ստեփան Սաֆարյան– Չի տվել, դուք եք վերցրել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930