ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնն այսօր ԵԽԽՎ ամառային նստաշրջանից առաջ հրավիրված ասուլիսում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ճակատագրին, ասաց, թե այս հարցով վերջնական որոշումը պետք է կայացնի Բյուրոն, բայց նաեւ կարծիք հայտնեց, թե չի կարծում, որ նույն հարցով, իսկ կոնկրետ դեպքում նա նկատի ուներ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը, բազմաթիվ կամ բազմապիսի հանձնաժողովների ձեւավորումն արդյունավետ է, եւ որ ԵԽԽՎ-ն աջակցում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբի ջանքերին: