Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թվագիտության գաղտնիքը. Թիվը բնորոշում է քեզ

Հունիս 25,2012 14:20

 

«Դեռ 16 տարեկանից հետաքրքրվել եմ աստղագուշակությամբ, թվագիտությամբ և նմանատիպ գիտություններով: Այսօր ևս զվարճանում եմ, երբ ամսագրերում, թերթերում կամ գրքերում հանդիպում եմ մարդուն վերծանող այդօրինակ մեթոդներից», – մեզ հետ զրույցում ասում է ուսանող Ալինա Հովհաննիսյանը:

Դարեր առաջ նումերոլոգիան` թվագիտությունը, համարվում էր առեղծվածային երևույթ, սակայն այսօր շատերն են հետաքրքրված այդ գիտությամբ: Հիմնվելով 1-9 թվային սկզբունքին` կարելի է շատ բան իմանալ յուրաքանչյուր մարդու առողջության, բնավորության, ճակատագրի և այլնի մասին: Աստղագետների պնդմամբ, օրինակ` 1թիվը գտնվում է Արեգակի հովանավորության ներքո և ասոցացվում է սրտի ու որովայնի վերին մասի հետ: 2 թիվը հովանավորում է Լուսին մոլորակը` ասոցացվելով կրծքի, թոքերի, արյան և ուղեղի աջ կիսագնդի հետ: 3 թիվը հովանավորում է Յուպիտեր մոլորակը և այն կապված է կոնքերի ու մարմնի ծայրամասերի հետ: 4 թիվը գտնվում է Մարս մոլորակի ազդեցության տակ և ասոցացվում է շնչառական օրգանների աջ կողմի հետ: 5 թիվն ասոցացվում է ձեռքերի, ոսկրերի, վզի և որովայնի ստորին մասի հետ և գտնվում է Մերկուրի մոլորակի ազդեցության տակ: 6 թիվը կապված է աչքերի, ականջների, քթի, լեզվի, երեսի, մաշկի և սեռական օրգանների հետ, որոնց հովանավորում է Վեներան: 7 թիվը հովանավորում է Նեպտուն մոլորակը, որն ասոցացվում է ուղեղի, մաշկի և ձախ ոտքի հետ: 8-ը կապված է ծնկների, մկանների, շնչառության և իրանի ձախ կողմի հետ և հովանավորվում է Սատուրն մոլորակի կողմից: Իսկ 9 թիվը կապված է ձախ ձեռքի, երիկամների, միզապարկի և Ուրան մոլորակի հետ: Յուրաքանչյուր մարդու առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով պետք է պարզապես գումարել ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը` ստացած միավորը վերածելով միանիշ թվի: Օրինակ` եթե ծնվել եք 21/01/1987թ-ին, հարկավոր է կատարել հետևյալ հաշվարկը. 21+01+1987=2+9=11, այնուհետև 1+1=2, այսինքն ձեր առողջության թվաբանական արտահայտությունն արտացոլվում է 2 թվի միջոցով, որին հովանավորում է Լուսինը:

Ըստ թվագետների` 1 թիվը բացահայտում է ինքնուրույնություն, յուրահատուկ ոճ, վճռականություն և առաջնորդվելու ունակություն: Նրանք, ովքեր ծնվել են ամսի 1,10,19,28-ին` կարող են ուրախանալ լավ առողջությամբ, սակայն ուժեղ սթրեսների պատճառով կարող են առաջանալ սրտի, աչքերի, ճնշման և անոթային խնդիրներ: 2 թիվը գտնվում է Լուսին մոլորակի ազդեցության տակ, որի պատճառով առաջանում են անհանգստություն, անքնություն և մելանխոլիկ վիճակ: Այս թիվը մատնանշում է համագործակցող, դիվանագետ, ընկերասեր և բարյացակամ անհատներին: Ամսի 2,11,20,29-ին ծնվածները չեն բողոքում առողջությունից: Այս թիվն ասոցացվում է ստամոքսի, մարսողական օրգանների, սակավարյունության, սրտի վատ աշխատանքի, նյարդային համակարգի և շնչարգելության հետ: Չեն բացառվում նաև փորլուծությունը, փորկապությունը և որովայնային տիֆը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հիգիենային, քնի ռեժիմին`սահմանափակելով աղի, շաքարավազի և ճարպի քանակը:

3 թիվը խոսում է էքստրավերտ, ստեղծագործող և ուրախ մարդկանց մասին: Ամսի 3,12,21,30-ին ծնվածներն առհասարակ լավ առողջություն ունեն, սակայն չեն բացառվում արյան և նյարդային համակարգի, ոսկրային, մաշկային, երիկամային և թոքային խնդիրները` առողջությանը չհետևելու պատճառով: Այս թվի ներկայացուցիչները պետք է սահմանափակեն ճարպերի և ոգելից խմիչքների օգտագործումը` դրա փոխարեն սննդակարգում ավելացնելով միրգ և բանջարեղեն: 4 թվի ներկայացուցիչները գործնական են, կարգապահ, աշխատասեր և կայուն: Ամսի 13,22,31-ին ծնվածները շատ չեն գանգատվում առողջական վիճակից, եթե իհարկե չչարաշահեն այդ առավելությունը: Ժամանակ առ ժամանակ կարող են գանգատվել ծնկներից, ոտքերից, շնչառական, նյարդային համակարգի խնդիրներից և միզուղիների ինֆեկցիաներից, ինչպես նաև մելամաղձության և դեպրեսիվ վիճակներից: Իսկ հիվանդ ժամանակ նրանք կարող են դառնալ անհանգիստ և նյարդային: Խորհուրդ է տրվում խուսափել ծայրահեղ սպորտաձևերից և աշխատանքային ծանրաբեռնվածությունից: 5 թիվը բացահայտում է շփվող, բազմակողմանի զարգացած և մեծ ձգողականությամբ անհատներին: Ամսի 5,14,23-ին ծնվածներն այդքան էլ չեն գանգատվում առողջությունից, բայց ավելորդ սթրեսները կարող են վատ հետևանքներ թողնել իրենց առողջության վրա: 5 թվի ներկայացուցիչները կարող են բողոքել լեղապարկից, մաշկային խնդիրներից և անքնությունից: Անհրաժեշտ է պահպանել հանգիստը և ավելի շատ զբաղվել մեդիտացիայով շատ զբոսնել: 6 թվի ներկայացուցիչները պատասխանատու, ներդաշնակ, ստեղծագործական, դիմացկուն, ինքնամփոփ և կենցաղային անձինք են: Ամսի 6,15,24-ին ծնվածները շատ չեն գանգատվում իրնեց առողջությունից: Այս թվի կրողները կարող են ունենալ հարբուխի, քթի, կոկորդի և թոքերի ինֆեկցիաներ, իսկ տարիքային երրորդ փուլում կարող են ի հայտ գալ սրտի խնդիրներ: Կանայք կարող են կրծագեղձերի և նյարդային խնդիրներ ունենալ: Խորհուրդ է տրվում ընդունել վիտամիններ և հագնվել եղանակին համապատասխան` խուսափելով ցրտից կամ չափազանց շոգից: 7 թիվը մատնանշում է ուժեղ ինտուիցիայով, նրբազգաց և դյուրազգաց անհատներին: Ամսի 7,16,25-ին ծնվածները կարող են այդքան էլ չանհանգստանալ իրենց առողջությունից: Այս թվի ներկայացուցիչները կարող են հիվանդանալ վիրուսային, մաշկային և մարսողական հիվանդություններով: Հիվանդ ժամանակ նրանք դառնում են անհանգիստ: Հարկավոր է խուսափել ոգելից խմիչքներից, մսեղենից և դրա փոխարեն օգտագործել բանջարեղեն, մրգեղեն և ձկնեղեն: Խորհուրդ չի տրվում ամբողջ օրն անցկացնել հեռուստացույցի կամ համակարգչի առջև: 8 թվի ներկայացուցիչները անկախ, ուժեղ, մեծ ձգտումների տեր մարդիկ են: Նրանք, ովքեր ծնվել են 8,17,26-ին հիվանդ ժամանակ դժվար են ապաքինվում, թեև հիվանդության դեմ պայքարելու բնածին մեծ ուժ ունեն: Այս թվի կրողները կարող են ծայրամասերի, ատամների, ականջների, լյարդի և բարակ աղիների խնդիրներ ունենալ: Իսկ ավելի հասուն տարիքում կարող են ատառապել անոթային տատանվող ճնշումից, սրտի խնդիրներից, գլխացավերից, թութքից և երբեմն կաթվածներից: Խորհուրդ է տրվում այցելել ատամնաբույժներին, հոգեբաններին և հաճախ զբաղվել սպորտով: 9 թիվը մերկացնում է իդեալիստ, ռոմանտիկ և կարեկցող մարդկանց: Ամսի 9,18,27-ին ծնվածները կարող են տառապել ամեն տեսակի տենդով, արևահարությամբ, կարմրուկով, ծաղիկով և ջրծաղիկով, ինչպես նաև երիկամների, կոկորդի և բրոնխային խնդիրներով: Խորհուրդ է տրվում խուսափել ճարպերից, ոգելից խմիչքներից, որոնք կարող են մեծ վնաս հասցնել առողջությանը: Իսկ ամռանը պետք է խուսափեն արևի անմիջական ճառագայթներից:

Թե՜ թվագիտությունը, թե՜ գուշակության այլ տեսակները ոչ միայն զվարճեցնում, այլ նաև հանդիսանում են ուղեցույց` մարդու ամենօրյա կյանքում: Սակայն յուրաքանչյուրիս ընտրությունից է կախված`այն կընդունենք լուրջ, թե մակերեսային:

 

 

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930