Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳ փոխնախարար. ժամանակը կգա՝ էլ չենք ասի Սփյուռք եւ սփյուռքահայ

Հունիս 25,2012 14:16

Այսօր Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ. Սփյուռքի նախարարության ամառային դպրոցի բացումը: Կազմակերպիչների խոսքով, նպատակը սփյուռքահայ համայնքների կրթական աջակցությունն է,  դրսում` հայոց լեզվի պահպանությունն ու ինչպես նաեւ հայկական ԶԼՄ-ների գործունեությանը որոշակի օգնություն տրամադրելը: Այս տարի մասնակիցները 12 երկրներից են, ու նրանց թիվը անցնում է 70-ը:

ՀՀ. Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կարծիքով, սա Հայաստանի եւ համայն հայության համար պատմական օր է, քանի-որ հիմք է դրվում մի կառույցի, որը դպրոց-համալսարան է. «Սա այն սփյուռքի հայերի համար է, ովքեր ցանկանում են գալ այստեղ, մասնագիտանալ»:
Չնայած «Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացներն ընթանալու են հինգ ուղղություններով, նախարար Հակոբյանը առանձնացնում է մի ուղղությունը. «Մայրենի լեզվի ուսուցումը շատ կարեւոր է մեզ համար: Փորձելու ենք հայապահպանության խնդիրը այս ձեւով նվազեցնել: Ցանկանում ենք, որ այս ծրագիրը ամեն տարի գնալով զարգանա: Եկել եք Սիրիայից, Լիբանանից, Վրաստանից… Ես կարծում եմ, այդ օրերի ընթացքում դուք հիանալի օրեր եք անցկացնելու, ու դրանք կլինեն իմաստալից»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով, սա մեծ պատիվ է իրենց համալսարանի համար: ԵՊՀ-ն այս գործը համարում է շարունակական. «Մենք վերջին տարիներին ավելի հասկացանք սփյուռքի պահպանության խնդիրը: Համոզված եմ, որ գործող դպրոցը տալու է իր արդյունքները ու մեր բռնած այս գործը պսակվելու է հաջողությամբ: Այս ամենից օգտվելու է հայ ժողովուրդը»:
ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ցավում է, որ մենք պատմականորեն ստիպված ենք լինում օգտագործել տարբեր բառեր` սփյուռք, սփյուռքահայ: Հուսով է` որոշ ժամանակ հետո տարանջատում չի լինի:
Սփյուռքահայ գրող, հրապարակախոս, լրագրող Անուշ Նագաշյանը Հայաստան է եկել ուսումը շարունակելու: Այսօրվանից նա իրեն համարում է ԵՊՀ-ի ուսանողուհի. «Բոլորն էլ սիրում են իրենց հայրենիքը, բայց հոգեպես: Պետք է լեզվի իմաստով էլ սիրել»:
«Անընդհատ պետք է գաք»-, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի կոչն է դրսում ապրող հայերին: Հուսով է` սա կդառնա համազգային դպրոց:
«Հայաստանը հայերի հայրենիքն է, եւ մենք մեղավոր չենք, որ տարբեր երկրներում ունենում ենք ծնունդներ: Մեզ յուրօրինակ պատմական առաջադրանք է տրված` մեր լեզուն պետք է տանենք աշխարհով մեկ: Ունենք լեզու, որը ոչ-ոք չի կարող կոտրել, վերցնել մեզանից»,- ասում է Սահակյանը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930