Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ թիկնապահների մասին. «Մի քանի անգամ Ռուբեն Հայրապետյանի դեմ մահափորձ են կատարել»

Հունիս 25,2012 13:52

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Հայելի» ակումբում նշեց, որ ԱԺ-ն, իր գնահատմամբ՝ «դեբատների ամբիոն կլինի». «Անձնավորված մոտեցումները, հանիրավի մեղադրանքները մեզ համար ընդունելի չեն, մենք այդ պահին հակադարձում ենք, իսկ մնացած քննադատությունները՝ կարծում եմ, ընդդիմադիրները դրա համար են»:

ԲՀԿ կեցվածքը Գալուստ Սահակյանը դրական գնահատեց. «Մեր պառլամենտական կյանքում նոր բնորոշում առաջացավ: Իրենք հայտարարում են, որ իրենք ոչ ընդդիմություն են: Հայաստանում քաղաքկան դաշտը վաղուց նոր մեդալավորման կարիք ուներ»:

ՀՀ նախագահը հայտարարել էր, որ թիկնապահները պետք է չափի մեջ պահվեն, իսկ վերջին  գործընթացները չե՞ք կարծում, որ արժեզրկում են նախագահի խոսքերը՝ հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ իրենք համապատասխան օրենսդրություն են ներկայացրել թիկնազորների մասին եւ իր կարծիքով, օրենքը կկարգավորի նաեւ այդ դաշտը. «Ցանկացած երեւույթ, որը քրեածին է, կոշտ է, դատապարտելի է: Ինչ վերաբերում է թիկնապահների ծեծելուն, անվտանգության աշխատող, թիկնապահ խառնում եք: Ով ում ծեծում է, ասում եք՝ թիկնապահ է ծեծել: Հանցագործությունը անձի որակից է կախված»: Նա վստահեցրեց, որ բժիշկներին ծեծողները Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատողները չեն, «Հարսնաքարինն» են. «Այդ տեսանյութերը ինչ որ ունեք, տվեք իրավապահ մարմնիններին, որովհետեւ ծավալուն աշխատանք է սպասվում: Օրենքի ամենայն խստությամբ պատժվելու են մեղավորները: Մարդիկ կան, անկախ նրանից՝ անվտանգության աշխատող են, թե չէ, իրենց համար փորձում են արտոնյալ կարգավիճակ ստեղծել»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք թիկնապահներ ունե՞ք, չե՞ք վախենում Ձեր կյանքի համար՝ ՀՀԿ-ի առաջնային դեմքերից եք, նա պատասխանեց. «Իմ գործունեությւոնը ժողովրդի հետ է, չունեմ կարիք, չեմ էլ պատրաստվում ունենալ թիկնապահ: Հակված եմ, որ եթե ինձ թվացող անբարոյական մոտեցումներ ունենան, չեմ կարծում, որ պետք է թիկնապահներ ունենամ:

Չեմ կարծում մոդա է , մարդու իրավունք է: Քաղաքական գործիչը, ես համարում եմ, որ, բնականաբար, այդ ծառայությունից օգտվել, նշանակում է արդեն քաղաքական գործիչ չլինել: Մի քանի անգամ Ռուբեն Հայրապետյանի դեմ մահափորձ են կատարել այս տարիներին, իսկ իմ նկատմամբ դեռ չեն կատարել: Հենց կատարեն՝ քաղաքականությունը կթողնեմ»:

Հարցին՝ Դուք ընդունո՞ւմ եք, որ Ռուբեն Հայրապետյանն իր մեղքի բաժինն ունի՝ նա պատասխանեց. «Նման դեպքի համար մեղավորություն ունի եւ Գալուստ Սահակյանը, մենք բոլորս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930