ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: «Փյունիկ» ֆուտբոլային թիմի նախկին տնօրեն, «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը, որը մեղադրվում էր գումար վերցնելու միջոցով դիմորդին ԲՈՒՀ ընդունելու համար, դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:
Դատախազ Արմեն Բոշնաղյանը պահանջել էր 8 տարվա ազատազրկում:
Ընդհանուր իրավասության, ինչպես եւ վերաքննիչ դատարաններում Գ.Սաֆարյանն ասաց, որ ինքը պարտք չունի, իրեն են պարտք, եւ որ իր նկատմամբ քաղաքական պատվեր կա իջեցված: