Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դեմ բողոք է բերել Գետազատ գյուղի նախկին գյուղապետը:
Քրեական գործերով վերաքննիչ դատարանը հունիսի 27-ին կլսի գյուղապետի բողոքը:
Նախկինում դատված 46-ամյա գյուղապետը՝ Ճարպիկ Վարդանյանը, ՀՀ Ազգային ժողովի 19.06.2009 թվականի «Համաներում հայտարարելու մասին» թիվ Ն-152-4 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ, ազատվել էր նշանակված պատժից՝ 3 տարվա ազատազրկումից, դատվածությունը չմարված աշխատել է Արարատի մարզի Գետազատ գյուղի գյուղապետ: Նա 2011 թվականի հոկտեմբերի 26-ից նախնական կալանքի տակ է:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:
Կարդացեք նաև
Անցյալ տարվա հունիսի 30-ին Արարատի մարզային քննչական բաժնում (ավագ քննիչ Հ.Նիկողոսյան) հարուցվել է թիվ 27110811 քրեական գործը:
Ըստ գործի նյութերի, Արարատի մարզի Գետազատ համայնքի ղեկավար Ճարպիկ Վարդանյանը 2010 թ. ապրիլի 27-ին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, հաշվետար Ս.Պապիկյանի մոտ ստացական թողնելու միջոցով համայնքի բյուջեից վերցրել է 613 000 ՀՀ դրամ գումար եւ օգտագործել իր անձնական կարիքների համար: