Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը ծրագրում է ներխուժել իշխանական խոհանոց

Հունիս 25,2012 13:34

«Մենք խժռում ենք մեր երեխաների ապագան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով Սևանի խնդրի մասին: Այնուհետև շարունակեց. «Սևանի հետ կապված վտանգավոր որոշում ընդունվեց, իսկ արդյունքները մենք դեռ առաջիկայում կտեսնենք: Ես արդեն չորրոդ անգամն է խորհրդարանում եմ և գիտեմ, որ նմանատիպ պահերին իշխանությունը միշտ ասում է, թե՝ եկեք թույլ տանք, հետո միանգամից կզբաղվենք հարցով: Բայց միշտ եղել է այն հարցը, թե ինչու մենք չենք ուզում օգտագործել ջրային խոշոր ռեսուրսները և փոխարենը խաթարում ենք բնությունը: Միայն երրորդ-չորրորդ կարգի պետություններն են, որ ոչինչ չեն տալիս ընդերքին և խժռում են այն»:  Մասնավորեցնելով Սևանի խնդրի մասին հարցը՝ պարոն Հակոբյանը նշեց. «Փնթի պահվածք է Սևանի նկատմամբ, որոշ մարդիկ Սևանը դարձրել են իրենց տնամերձը»:

Նշելով այն պատճառները, թե ինչու է «Ժառանգությունը» «դեմ» քվեարկել կառավարության ծրագրին, պարոն Հակոբյանը նշեց. « Կառավարության ծրագրին դեմ ենք քվերակել, քանի որ կարծում ենք, որ չունենք  համապատասխան մեխանիզմները ծրագիրը իրականացնելու համար: Այս ծրագիրը բացարձակապես չի պատասխանում այն հարցերին, թե ինչպես ենք փոխելու»:

Ռ. Հակոբյանը կարծում է, որ ընդդիմությունը կարող է միավորվել, եթե շեշտադրումները ճիշտ լինեն: Սակայն նա կոշտ դիրքորոշումներով խոսքը տեղ հասցնելուն դեմ է. «Ի վերջո, խորհրդարանը մեր ապրելու վայրն է, չէ՞ որ ամեն օր հանդիպում ենք այնտեղ: Եվ ավելի լավ է ոչ կոշտ ձևակերպումներով խոսքը տեղ հասցնենք, հանգիստ իրար բարևենք»: Սակայն պատգամավորը նաև նշում է. «Պիտի որևէ հանձնաժողով ունենանք և ներխուժենք իշխանական խոհանոց: Վարչապետը պիտի որ տեղյակ լինի, որ ընդդիմությունը որևէ հանձնաժողովում պիտի իշխանություն ունենա»: Հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգությունը» «Հարսնաքարի» դեպի առնչությամբ հայտարարությամբ հանդես չեկավ, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Մենք դատապարտել ենք այդ երևույթը առանձին-առանձին, և  հասարակական այս լուրջ ակտիվության շնորհիվ էր, որ Հարսնաքարի դեպքը ծածկադմփոց չարվեց, ակնկալում եմ, որ նորմալ շարունակություն կունենա: Ասեմ, որ միայն այս համակարգում է հնարավոր նման պահվածք ունենալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930