Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Մինչ լիագումար նիստի մեկնարկը` քիչ առաջ, ավարտվել է ԵԽԽՎ Բյուրոյի նիստը, որտեղ անդրադարձ է եղել նաեւ այս տարվա մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին:
ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ նիստի ժամանակ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի հարցով մոնիտորինգի խմբի համազեկուցողԱնդրեաս Հերկելը հայտարարություն է արել, թե իր հայտարարությունը` ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ բազմակի քվեարկությունների վերաբերյալ միայն թյուրընկալման արդյունք է: Նա այսօր հայտարարել է, թե իր խոսքը սխալ է ընկալվել եւ նման խախտման ականատես չի եղել եւ խնդրել է շտկում կատարել արձանագրության մեջ: Որեւէ այլ հարց Հայաստանի հետ կապված այսօր Բյուրոյի նիստում չի եղել, չի քննարկվել:
Ի դեպ, այսօր տեղի ժամանակով 15:30-ին ՀՀ եւ Ադրբեջանի պատվիրակություններն են հանդիպելու ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինիոնի հետ` քննարկելու համար ԼՂ-ին առնչվող հարցեր: