Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Շատ դժվար է չլինել ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն, պետք է հասկանանք մեր գործընկերներին»

Հունիս 25,2012 12:14

Ազգային ժողովի առաջին նիստերից ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը տպավորություն է ստացել, որ կարող են ունենալ ակտիվ,  քաղաքական   բազմասեկտոր, երկխոսող խորհրդարան ու հասարակության տարբեր շերտեր ներկայացնող մարմին: Այս մասին պատգամավորն այսօր ասաց «Հայացք» ակումբում: Նրա համոզմամբ, ԱԺ-ն աչքի է ընկնելու պրոֆեսիոնալիզմով, մասնագիտական քննարկումները արտահայտելու են հասարակության շահերը:

Կառավարության 5-ամյա գործունեության ծրագրին անդրադառնալով՝ Արտակ Զաքարյանն այն համարեց իրատեսական. «Նորաստեղծ կառավարությունն՝ իր պրոֆեսիոնալիզմով, ի զորու է լինելու կյանքի կոչել այս ծրագիրը, որն ուղղված է յուրաքանչյուր անհատի ամենատարբեր խնդիրների ու պահանջմունքերի բավարարմանը»: Նրա խոսքերով, 7% տնտեսական աճով էական փոոխություններ ակնկալել հնաարվոր չէ, բայց տնտեսության զարգացման, աշխուժացման  ակնկալիքներ ունեն: Պատգամվորի կարծիքով,  կառավարության ծրագրի պոտենցիալը թույլ է տալիս ակնկալել սոցիալ-կենցաղային վիճակի թեթեւացում հաջորդ տարիներին: Կառավարության ծրագրին բացի ՀՀԿ-ից մնացած քաղաքական ուժերի «դեմ» քվեարկությունը բացատրեց ուժերի տարբեր մոտեցումներով. «Բազմաբաղադրիչ ծրագիր է, ու այս կամ այն բաղադրիչի նկատմամբ մոտեցումներն են տարբեր»: Պարոն Զաքարյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի դիտարկմանը, թե կառավարության ծրագիրը ձախողել են, ասաց.«Համաձայն չեմ դրան, կարծում եմ, որ չի ձախողել, այլ ընդհակառակը: Երբ ստեղծված իրավիճակի մեջ խորքային վերլուծություններ իրականացնենք, արդեն պարզ է այն իրավիճակը, որ ստեղծվեց մեր կառավարման համակարգերից ու մեր ունեցած քաղաքական ծրագրերից անկախ, այդ իրավիճակը խիստ խնդրահարույց ու վտանգավոր էր գոյություն ունեցող ու սկսված բարեփոխումների համար: Բնականաբար կառավարությունը տնտեսությունում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակներին արձագանքող հակաճգնաժամային գործողությունների ծրագիր է իրականացնել: Շատ դժվար է չլինել իշխանություն եւ միաժամանակ չլինել ընդդիմություն, դրա համար որոշ առումով պետք է հասկանալ մեր գործընկերներին»:

Ինչ վերաբերում է «Սիվիլիթաս» հիմնադրամի ու Վարդան Օսկանյանի նկատմամբ իրականացվող գործողություներին, ապա, ըստ պատգամավորի՝ Օսկանյանը շահարկում է. «Այդպես ավելի շահավետ է քաղաքական գործիչների համար: Խնդիրը իրավական հարթության մեջ գտնվող խնդիր է, պետք է թույլ տալ, որ այդ խնդիրները պարզբանվեն միայն իրավական հարթության մեջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930