«Դուրս է գալիս, որ ո՛ր ռեստորանում կռիվ լինի, իրար ծեծեն, երկրի ղեկավա՞րն է մեղավոր: Իհարկե, դատապարտելի է, որովհետեւ ռեստորանը հանգստի վայր է, բոլորը պետք է իրենց պատշաճ պահեն: Ուտել-խմել, մինչեւ վերջին բաժակը խմելու մշակույթը դեռ կա: Մենք միշտ սիրում ենք ասել, որ մենք եվրոպացի ենք, բայց 4-րդ բաժակից հետո կարող ենք կռիվներ սարքել հասարակական վայրում: Մարդը մարդուն պետք է հարգի»,-ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր «Հենարան» ակումբում այսպես գնահատեց զինվորական բժիշկների «Հարսնաքարի» միջադեպը: Հարցին՝ ո՞վ է մեղավոր՝ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Մշակույթը: Ես լրիվ համաձայն եմ, անվտանգության աշխատողները ծեծելու համար չեն: Այս դեպքում, նախկինում էլ այլ դեպքեր եղել են, պատիժներ մարդիկ ունեցել են: Արդեն ձերբակալվածներ կան»:
Արթուր Սաքունցը հայտարարեց, որ պետք է Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցը դրվի: Այս առնչությամբ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Ռուբեն Հայրապետյանը սեփականատեր է ընդամենը»:
Aravot.am-ի հարցին՝ եթե Ռուբեն Հայրապետյանը «կանաչ լույս» վառած չլիներ իր աշխատողների առաջ, կարծում եք նրանք ինքնագլուխ այդպիսի կոշտ ու ծայրահեղ քայլերի կգնայի՞ն՝ նա պատասխանեց. «Ենթադրություններ չանենք ով է կանաչ լույս տվել, ով դեղին կամ կարմիր: Մյուս ռեստորանների մասին մտածեք: Հիմա կարող է սեփական ռեստորան Զոհրաբյան Ռազմիկն էլ ունենա: Սեփականատերը ի՞նչ անի, որ աշխատողներն իրենց այդպես են պահում: Լավ չի աշխատում՝ կհեռացնենք, ի՞նչ է եղել»: Մեր դիտարկմանը, որ Դուք ընդգծեցիք բժիշկների խմածությունը, ինֆորմացիա՞ ունեք, որ նրանք հարբած, խմած են եղել, կռիվ են սարքել, որովհետեւ Ձեր խոսքից այդպես ստացվեց՝ պարոն Զոհրաբյանը պատասխանեց, որ մամուլից է այդպես տեղեկացել:
Ինչ վերաբերում է ԱԺ-ի մոտ ցույց անող Վարդգես Գասպարիի նկատմամբ բռնությանը՝ պառստառը պատռելուն ու նրան հրելուն՝ Ռազմիկ Զոհրաբյանը
Կարդացեք նաև
պատասխանեց. «Չի կարելի վիրավորել մարդկանց: Ի՞նչ է, նշանակում է ես բանդի՞տ եմ»: Հարցին՝ Սամվել Ալեքսանյանը բռնության իրավունք ունի՞, թե՞ չունի՝ նա պատասխանեց, որ բռնության իրավունք ոչ ոք չունի. «Ով խախտում է դա՝ համապատասխան պատիժ կլինի»:Պարոն Զորաբյանը նաեւ ասաց, որ կուսակցությունում «Հարսնաքարի» միջադեպի շուրջ հատուկ քննարկում չի եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ