Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չինարիի մանկապարտեզի սաների համար ադրբեջանական կրակոցները սովորական են դարձել

Հունիս 25,2012 11:54

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղում, սահմանագծից 700 մետր հեռավորությամբ գործում է գյուղի մանկապարտեզը: Մանկապարտեզի  տնօրեն Փառանձեմ Աղասյանն ասաց, որ այս տարի դպրոց են ճանապարհելու իրենց 6 սաների: Ներկայումս Չինարիի մանկապարտեզ է  հաճախում 2-5 տարեկան 23 երեխա, աշնանը նրանց թիվը կհասնի 28-30-ի: Նախադպրոցական հաստատության կարիքների համար  երեխաների ծնողներից ամսական 1500 դրամ է գանձվում: Այս տարի ՀՕՖ-ը տրամադրել է  երեխաների սննդի տարեկան գումարը՝  770 հազար դրամ: Համայնքի բյուջեից   վճարվում են մանկապարտեզի 4 աշխատողների աշխատավարձերը, նախադպրոցական հաստատության պահպանման ծախսերը: Մանկապարտեզի տնօրենն ասաց, որ իրենց սաները չեն վախենում կրակոցներից, կրակոցները նրանց համար սովորական են դարձել:  Ադրբեջանական գնդակոծությունների ժամանակ դաստիարակները խաղերով, բարձր երաժշտությամբ  զբաղեցնում են փոքրիկներին,  շեղում նրանց ուշադրությունը կրակոցներից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930