Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի բնապահպանության նորանշանակ նախարարը հայուհի է

Հունիս 25,2012 11:21

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի թիվ 210 որոշմամբ ձևավորվել է Սիրիայի նոր կառավարությունը՝ Ռիյադ Հիջաբի գլխավորությամբ: 30 նախարարների թվում է նաև Նազիրա Ֆարահ Սարգիսը, հայտնում է պետական «ՍԱՆԱ» գործակալությունը: Սարգիսը նշանակվել է Բնապահպանության նախարար:

«Խաբար արմանի» արաբալեզու կայքը տեղեկացնում է, որ տիկին Սարգիսը հայուհի է՝ «սերում է Սիրիայի հայկական համայնքից»: Ծնվել է 1962-ին, Հալեպում, մասնագիտությամբ քիմիկոս է, գիտությունների թեկնածու, աշխատել է Հալեպի համալսարանում:

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Սիրիայի Ազգային ժողովի պատգամավոր առաջադրված, սակայն չհաղթած Սունբուլ Սունբուլյանը ևս ներառվելու է նոր կառավարությունում:

Ավելի վաղ Սիրիա-հայկական գործարար խորհրդի նախագահ Լևոն Զաքին «Սիրիահայ նախարար» վերնագրով հոդված էր հրապարակել, որում նշվում է Սիրիայի նոր կառավարությունում հայազգի նախարար ունենալու կարևորության մասին:

Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930