Ռուսաստանի Դաշնության Բաշկիրիայի հանրապետության մայրաքաղաք Ուֆայի 51-մի բնակչի, որին նախորդ տարի ձերբակալել էին պեդոֆիլիայի (մանկապղծության) կասկածանքով` 47 դեպքի համար, այժմ մեղադրում են անչափահասների հանդեպ սեռական ոտնձգության եւս 32 դեպքերի համար:
Նախորդ տարի մանկապիղծի հանդեպ քրեական գործ էր հարուցվել նրա 18- ամյա դստեր մեղադրանքով: Աղջիկը հայտարարել էր, որ երբ ինքը 14 տարեկան էր, հայրը իր եւ իր 15 ընկերուհիների հանդեպ սեռական բռնություն է գործադրել, եւ դա տեւել է չորս տարի:
Այժմ գործում հայտնվել է 17-րդ տուժածը: Սեռական ոտնձգությունների նոր բացահայտված 32 դրվագները վերաբերվում են հենց 17-րդ տուժածին եւ մանկապիղծի դստերը: