Ապրիլին պարզ դարձավ, որ այս տարի «Նոր ալիք 2012» մրցույթին Հայաստանը կներկայացնի տաղանդաշատ երգիչ Սուրեն Առուստամյանը:
Արդեն պարզ են նաև այն երգերը, որոնք Սուրենը կատարելու է Յուրմալայում. «Որպես համաշխարհային հիթ ներկայացնելու է Էրիկ Կլեպտոնի «Change The World» երգը: Հնարավոր է սակայն, որ Սուրենը կատարի Ջո Կոկերի հայտնի երգերից մեկը: Իսկ երկրի հիթը «Նոր ալիքում» կլինի «Ով սիրուն, սիրուն» երգը»,- հայտնում է asekose.am-ը, մրցույթն ու Սուրենի ելույթները կլինեն հուլիսի 14-24-ը Յուրմալայում, որտեղ էլ, հիշեցնենք, օգոստոսի 15-ից էլ սկսելու է փոքրերի մրցույթը:
Ըստ «Նոր ալիք 2012» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլերի PR պատասխանատու Մհեր Բաղդասարյանի` «Մանկական նոր ալիք 2012-ում» Հայաստանի ներկայացնող Սոնա Գյուլխասյանի եւ Արինա Մալխասյանի հաղթանակի շանսերը բավականին մեծ են ու դա բոլորի կարծիքն է:
Տիգրանուհի Թասլակյան