Իսրայելում ոստիկանությունը 85 մարդ է ձերբակալել, ովքեր մասնակցելով Թել Ավիվ քաղաքում անցկացված բողոքի ցույցերին, պահանջել են սոցիալական բարեփոխումներ եւ բնակարանային մատչելի գներ։
Ըստ պաշտոնատար անձանց, ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, ջարդել բանկերի ապակիներ, արգելափակել ճանապարհներ ու փողոցներ։
Հավաքված ժողովրդին ավելի է զայրացրել այն հանագամանքը, որ ցույցերի կազմակերպիչը մարմնական վնասվածքներ է ստացել նախորդ երթի ժամանակ ձերբակալվելուց հետո։
Հիշեցնենք, որ Իսրայելում անցյալ տարի հազարավոր ցուցարարներ էին դուրս գալիս փողոցներ ու տարբեր վայրերում գոյանում էին վրանային քաղաքներ, որի մասնակիցները պահանջում էին տնտեսական ու սոցիալական բարեփոխումներ։
Անցյալ տարվանից ի վեր Իսրայելում իրականացվել են որոշ բարեփոխումներ, սակայն մեծաթիվ իսրայելցիներ են կարծում, որ դրանք իրենց չեն արդարացրել։
Կարդացեք նաև
Արամ Վանեցյան
«Ամերիկայի Ձայն» ռադիոկայան