3-րդ տարին է Երևանում անց է կացվում սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին: Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և Ռուսաստանի դաշնության «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը:
Հունիսի 23-ին և 24-ին Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում մրցակցեցին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռուսաստանի պատանի ուժեղագույն սամբիստները, ինչը յուրօրինակ փորձություն էր աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Հիշեցնենք, որ 2012թ. պատանիների Եվրոպայի առաջնությանը՝ թիմային հաշվարկով, ըստ հերթականության լավագույններն էին ճանաչվել Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի հավաքականները և երևանյան մրցաշարի մասնակիցներից շատերը մայրցամաքի չեմպիոններ ու մրցանակակիրներ էին:
www.sambo.am