Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան.« Տեսնես Անգելա Մերկելը Հարսնաքար ունի՞». Այս շաբաթվա ֆեյսբուքյան քննարկումները

Հունիս 24,2012 15:59

Շաբաթը լի էր տարատեսակ իրադարձություններով ու միջադեպերով, իսկ ցանկացած բան չի վրիպում ֆեյսբուքյան օգտատերերի աչքից: Հենց նրանք են առաջինը իրազեկվում, քիչ թե շատ աղմուկ բարձրացնում եւ սկսում բուռն քննարկել: Շաբաթվա առաջին օրերին աղմուկ բարձրացվեց  բնապահպան Մարիամ Սուխուդյանի, (ով հայտնի է նաև որպես Մարիամախոտ թեղուտի Սուխուդյան) ֆեյսբուքյան գրառումներից մեկում թողած հետեւյալ մեկնաբանությունը.«Հալալ ա վրացիքին: Ես գիտեմ, որ բնապահպանները հնագետների հետ միացել են ու բոյկոտել գեոպրոմայնինգը Վրաստանում, քանի որ հողի տակ քաղաքակրթության հետքեր էին հայտնաբերվել: Իսկ ասյտեղ` Սոթքի հանքավայրում շատ ավելի հին քաղաքակրթության հետքեր կան, բայց մենք` ճորտերս, կհանձնենք օտարներին մեր հողերը ու չկան վրացիքի չափ Չկանք!!! Եղունգի կեղտի չափ…»: Այս գրառման կողքով անտարբեր չէր անցել slaq.am-ի գլխավոր խմբագիր Կարեն Վարդանյանը, ով իր խմբագրականում գրել էր. «Ով տխրահռչակներ, հեռու մնացեք Հայ ազգից, արտահայտվեք միայն ձեր անունից: Գուցե և ձեր նմանների տեղն իսկապե՞ս ձեր սիրելի Վրաստանում է»: Այս մասով արձագանքել էր նաեւ բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում թողնելով հետեւյալ գրառումը. « Հարգելիներս: Սիրով հայտնում եմ, որ ես ստրուկ չեմ, ախմախ չեմ, հիվանդ չեմ, ու հաստատ լյուբոյ վրացու եղունգից բազմաթիվ անգամներ թանկ եմ: Ինձ մի քիչ սիրեք, մի քիչ հարգեք, լավն եմ էլի, էսքան դար դիմացա ու էլի կդիմանամ: Բոլորին ինադու:)Հարգանքներով` Հայ Ազգ»:

Կրքերը դեռ չմարած, համացանցը ողողվում է « Հարսնաքար » ռեստորանային համալիրում կատարված միջադեպի բուռն քննարկումներով: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել երեք զինվորական բժիշկներ, որոնցից 35-ամյա Վահե Ավետյանի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում: «Ժառանգություն » կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սափարյանը ֆեյսբուքյան գրառումներց մեկում, կես կատակ, կես լուրջ գրել էր.  « Տեսնես Անգելա Մերկելը

1. Հարսնաքար ունի՞ /գերմանացու խասիաթ է էլի, մեկ էլ տեսար…./
2. Իր ախռաննիկին Բեռլինի Հարսնաքարու՞մ է թողել, թե հետը բերել է…

Ո՞նց անենք հույներին ասենք սպորտային հագուստով հանկարծ տեղ-մեղ չգնան… »:

Դե ինչ, շաբաթը լի էր միջադեպերով, ինքնասպանությունով ու ավտովթարներով, իսկ ֆեյսբուքյան օգտատերերին այլ բան չի մնում անել, քան թողնել մեկնաբանություններ այս կամ այն նյութի տակ, իսկ այս միջոցը որքանով է արդյունավետ կամ կկարողանան իրենց մեկնաբանություններով  սայլը տեղից շարժել, հայտնի չէ:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930