Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի խոշոր ընկերությունների, որոնողական և սոցիալական կայքերի նորությունների մասին` շաբաթվա կտրվածքով

Հունիս 24,2012 14:52

Շաբաթը հագեցած էր սոցիալական ու որոնողական կայքերի նորություններով, և այսօր որոշեցի անդրադառալ հենց դրանց: Սկսենք շատերիս կողմից սիրված ֆեյսբուքից.

BlogNews-ը հայտնում է.  «Facebook սոցիալական ցանցն իր օգտատարերին թույլ է տալիս խմբագրել սեփական մեկնաբանությունները: Հնարավոր կլինի խմբագրել նաև այն գրառումներում, որոնք արվել են մինչ գործառույթի հայտնվելը։ Ինչ լավ ա, էլ ստիպված չենք լինի տառասխալի համար ջնջել ու նորից ստատուսը գրել»: Իսկ թե ֆեյսբուքյան ո՞ր օգտատիրոջ գրառումն էր ցիտել BlogNews-ը՝ մեզ չհաջողվեց պարզել:

«Առավոտ երիտասարդականն» արդեն անդրադարձել էր օդնոկլասնիկի սոցիալական կայքի՝ անգլերեն տարբերակով հասանելի լինելու նորությանը, անգլերենին հաջորդեց հայերենը. «Ուրախ լուր Օդնոկլասնիկի կայքի բոլոր երկրպագուների համար: Եթե ռուսերեն չգիտեք, այսուհետ պետք չի լեզուներդ ջարդելով բարդ տերմիններ արտաբերեք: Կայքն այսուհետ հասանելի կլինի նաև հայերեն տարբերակով: Ինձ պետք չի իհարկե. Ես արդեն երկու տարի ա ջնջվել եմ այդ կայքից, բայց պետք ա շուրջ 787 հազար հայի, ովքեր օգտվում են օդնօկլասնիկից: Չնայած եթե հաշվի առնենք, որ օդնօկլասնիկում գրանցվածներից յուրաքանչյուրը մինիմում մի 3 հատ կեղծ էջ ունի, ապա մոտ 200.000 հոգի հենց նոր ուրախացավ այս մեգալուրից», – գրել է Գագիկ Թերլեմեզյանը:

Սոցիալական կայքերից սահուն անցում կատարենք՝ դեպի Google որոնողական կայք. «Նոր նախագիծ Google-ի կողմից», – գրել է mrblogger.ru-ն, «Google ընկերությունը ստեղծել է նոր նախագիծ, որը կոչվում է Endangered Languages: Ծառայության նպատակը «մեռնող լեզուների» պահպանումն է: Ըստ Google-ի, գոյություն ունեցող 7 հազար լեզուների մոտ կեսը դարի վերջում կարող է մեռնել: Ահա և այդ ամենից խուսափելու համար ստեղծվել է  Endangered Languages նախագիծը: Նախագծի կայքում օգտվողները կարող են գտնել այն ամենը, ինչը կարող է օգտակար լինել լեզուների պահպանման համար: Օրինակ, կայքում կգտնվեն բարձր որակի ձայնագրություններ, պատմական նյութերի կրկնօրինակումներ, ինչպես նաև` լեզուները ուսումնասիրելու և դրանք սովորելու համար նախատեսված գործիքներ: Չնայած նախագծի հեղինակը համարվում է Google-ը, բայց առաջիկայում նրան են պատրաստվում միանալ մի շարք ընկերություններ, ինչպիսիք են՝ FPCC-ը (First Peoples’ Cultural Council), Institute for Language Information and Technology-ը, University of Hawai’i at Manoa-ը և Eastern Michigan University-ը»:

Իսկ հիմա անցնենք արդեն աշխարհի խոշոր ընկերություններից մեկին՝ Apple ընկերությանը: Remas-Blo’g-ը գրել է՝ Apple ընկերությունը պետք է վճարի 2,5 Ավստրալիայի սպառողների պաշտպանության միությանը տեղական  iPad-ի համար նախատեսված 4G տերմինի համար:
Ընկերությունը համաձայնել է տուգանք վճարել «iPad with Wi-Fi + 4G» անվանումը Ավստրալիայում` իր նոր պլանշետ iPad բրենդավորելու համար, թեեւ նախապես կասկածել է, որ սարքերը չեն միանա երկրում գոյություն ունեցող 4G ցանցերից որեւէ մեկին:
Այդպիսով, դատավոր Մորդի Մրումբերգը եզրակացրել է, որ Apple գիտակցաբար թյուրիմացության մեջ է գցել օգտատերերին եւ խախտել է սպառողների մասին օրենքը, ինչի համար պետք է վճարել 307 500 դոլար տուգանք, հայտնում է  Life News-ը:
Այդպիսի սխալներից խուսափելու համար Apple-ն արդեն փոխել է իր գովազդի անվանումը Հյուսիսային Ամերիկայում եւ դարձրել «բջջային սարք + Wi-Fi» (cellular phone+Wi-Fi):

Այսպիսով շաբաթվա ինտերնետային նորությունները եզրափակենք Microsoft ընկերության նորույթով. «Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր  10.6 դյույմանոց HD էկրանով պլանշետը, որի մասին վերջերս շատ էր խոսվում: Պլանշետը կունենա 2 տարբերակ՝ Windows RT և Windows8 օպերացիոն համակարգերով: Պլանշետի հիմնական նորարարությունը 3 միլիմետրանոց Touch Cover-ն է, որը կարող է պաշտպանել պլանշետի էկրանը և միաժամանակ կատարել ստեղնաշարի դեր: Դրա փոխարեն առաջարկվում է նաև շարժվող ստեղներով 5 միլիմետրանոց Type Cover», – հայտնում է Armblog.net-ը:

                                                                                              Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930