Մյասնիկյան պողոտայի բնակչներն ամեն վայրկյան կարող են հայտնվել մեքենայի տակ:
Պողոտան բարեկարգելիս քաղաքապետարանի աշխատակիցները պետք է փակեն բետոնյա պատնեշի այն հատվածը, որով բնակիչներն արդեն երկար տարիներ է անցնում են: Մյասնիկյան պողոտայի մոտ 60 ընտանիք պայքարում է, ինչպես իրենք են ասում, մի ոտքի տեղ մնացած ճանապարհի համար:
Փողոցն ացնելու միակ ապահով հատվածը Գազանանոցի մոտ գտնվող ստորգետնյա անցումն է, որին հասնելու համար պետք է կտրել մոտ 350 մետր ճանապարհ: Բնակիչներն իրենց խնդիրը ներկայացրել են քաղաքապետարան:
Վարդան Աբրահամյանը փոխանցում է դիմումը. «Կառուցեք, խնդրում ենք, վերգետնյա անցում, դրեք մի հատ արագաչափ սարք, այստեղ մեքենաները շատ արագ են անցնում, դրեք կանգառ, ժամանակին կար, հիմա չկա: Ոչ մի պատասխան դեռ չկա»:
Կարդացեք նաև
Այս տարածքում ապրող երեխաները դպրոցից կամ խմբակից տուն գալիս միայնակ չեն անցնում ճանապարհը զանգահարում են իրենց ծնողներին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ