Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական համերգ- հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի հետեւանքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Ոստիկանության լրատվական բաժնից «Ա1+»-ին հայտնեցին, որ որեւէ հարցի չեն կարող պատասխանել՝ նախաքննության շահերից ելնելով։
Երեկ, ի դեպ,, ՀՀԿ երիտասարդական թեւը Ծաղկաձորում պատարագ եւ մատաղ է մատուցել որին ներկա են եղել տուժած համարյա բոլոր անձինք։
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանն նշեց, որ երեկվա պատարագին մասնակցում էր նաեւ ամենաշատը տուժած Մելինե Կարապետյանը։
Նրա խոսքերով՝ այս պահի դրությամբ հիվանդանոցներում այլեւս տուժածներ չկան, նրանց պարզապես այցելում են հիվանդանոցներ՝ վիրակապի համար։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ