Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է մեկնաբանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում վերջերս տեղի ունեցած միջադեպը եւ ի՞նչ գնահատական կտա դրան: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Սա հերթական լկտիությունն ու հանցագործությունն է՝ պետության դեմ, բանակի դեմ, հասարակության դեմ, որը կատարված է պետական իշխանության մեքենան առեւանգած օլիգարխների կողմից: Եվ սա բնական է: Քանի որ իշխանությունները վերարտադրվել են հենց այս մարդկանց կողմից կատարված ընտրակեղծիքների միջոցով, բնական է, որ նրանք զգում են սեփական անպատժելիությունը եւ իրենց տեր ու տիրական են համարում այս երկրում: Մենք սա չենք հանդուրժելու եւ պահանջում ենք խստագույնս պատժել բոլոր մեղավորներին՝ անկախ նրանց դիրքից եւ իշխանական կապերից: Այլապես ամբողջ հասարակությանը ոտքի ենք հանելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. Հարցազրույցը Լեւոն Զուրաբյանի հետ արել ենք ԱԺ-ում՝ հունիսի 21-ին՝ կառավարության ծրագրի քննարկման օրը: