«Սա մի հնարավորություն է ցույց տալու այն ամենը, ինչ կարող ենք: Ձեռքի աշխատանքներով զբաղվում եմ դեռ ուսանողական տարիներից, բայց ցուցահանդեսին ներկայացվում է առաջին անգամ »,-ասում է Մարինե Մարկոսյան:
Այսօր Անի Պլազա հյուրանոցի Գառնի սրահում ներկայացված էր կանանց ձեռքի աշխատանքները՝ Կանանց իրավունքների կենտրոնի նախաձեռնությամբ:
Ցուցահանդեսին ներառված է ոչ միայն Երեւանից, այլեւ մարզերից, մասնավորապես Լոռի, Սյունիք, Գեղարքունիք եւ Տավուշ: «Ցուցահանդես-վաճառքը թույլ է տալիս կանաց ցրվելու, ինչու չէ նաեւ ինչ-որ ձեւով ֆինանսապես օժանդակելու հնարավորություն: Ճիշտ է վաճառքը փակ տարածքում է եւ եթե լիներ բացօթյա, ապա շատերը կիմանային աայս մասին »,-ասում է Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը: Չնայած այս ամենին, տիկին Վարդանյանը նկատել է, որ երիտասարդությանը դուր է գալիս ձեռքի համեստ եւ յուրօրինակ աշխատանքները. «Որքան էլ երիտասարդները հետեւում են նորաձեւությանը, միեւնույնն է, տեղ տալիս են ձեռքի աշխատանքներին: Այսօր ցուցահանդես-վաճառքին ներկա գտնվողների 90 տոկոսը երիտասարդներն էին »: Նա հույս է հայտնում, որ կամաց-կամաց, կգա մի ժամանակ, երբ կնոջ դերը կգնահատվի ու կբարձրացվի մեր հասարակությունում` հեռու մնալով ընտանեկան բռնություններից:
Քրիստինա Միրզոյան