Լրահոս
Օրվա լրահոսը

«Հազիվ եմ կարողանում «կտրել» համակարգչից». Ավարտվեց նաև փառատոնի երկրորդ օրը

Հունիս 23,2012 16:56

Երեկ՝ հունիսի 22-ին, «Ֆլեշմոբ դիվիզիայի» կազմակերպած բացօթյա ընթերցանության փառատոնի երկրորդ օրն էր: Այն նվիրված էր երեխաներին. մանկական ներկայացումներ, հեքիաթասացություն, նվերներ: Փառատոնի երկրորդ օրն անցկացվում էր «Սիրահարների այգում», որը լի էր մանկան խինդով, խենթություններով ու մանկանալու ցանկությամբ:

Սկզբում երեխաներն իրենք էին պատմում իրենց սիրելի հեքիաթը, կամ էլ երգում ու բանաստեղծություն էին արտասանում, դրան հաջորդեց ներկայացումը՝ բեմադրվել էր Հովհ. Թումանյանի «Քաջ Նազարը»: Երեխաները ներկեցին նաև իրենց սիրելի մուլտֆիլմի հերոսների կավե արձանիկները, ինչպես նաև` հեքիաթներ լսեցին Խնկո Ապոր գրադարանի հեքիաթասացներից: «Ինձ շատ է դուր գալիս այստեղ, մայրիկս շատ է բերում ինձ այս այգի, բայց սենց բաներ քիչ են լինում», – ասում է 7-ամյա Տիգրան Մինասյանը, ով եկել էր լսելու հեքիաթները, և այն հարցին, թե որ հեքիաթը նրան ամենից շատ դուր եկավ, տղան պատասխանեց հակիրճ՝ «Գնդլիկ բոքոնիկը»: Տիգրանի մայրը նույնպես գոհ էր, նրան դուր էր եկել միջոցառում. «Հազիվ եմ կարողանում Տիգրանին «կտրել» համակարգչից, մի կերպ եմ համոզել, որ գա, բայց կարևորը նրան էլ է շատ դուր եկել», – ասում է նա:

«Արդեն երրորդ տարին է, ինչ փառատոնն անցկացվում է, անակնկալները դեռ առջևում են, չեմ ուզում հիմա ասել, բայց դրանք հատկապես լինելու են հուլիսի 24-ին, երբ Երևանի հանրային վայրերում ընթերցանություն ֆլեշմոբեր են կազմակերպվելու», – ասաց «Ֆլեշմոբ դիվիզիայի» համահիմնադիր Էդուարդ Լևանյանը:

 

                                                                                                 Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930