Սիրիայի պետական հեռուստատեսությունը այսօր հայտարարել է, որ նախագահ Բաշար ալ-Ասադը նոր կառավարություն կազմելու մասին հրամանագիր է ստորագրել:
Սիրիայում մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցան վիճահարույց խորհրդարանական ընտրություններ, որոնք բոյկոտեց երկրի ընդդիմությունը:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ նոր կառավարությունը կղեկավարի ներկայիս գյուղատնտեսության նախարար Ռիադ Հիջաբը, ով Ասադին խիստ հավատարիմ գործիչ է եւ իշխող «Բաաթ» կուսակցության ղեկավար անդամներից է:
Ինչպես հայտարարվել է, իրենց պաշտոններում կմնան արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները:
Կարդացեք նաև
Մինչ այդ Սիրիայի ընդդիմադիրները հայտարարել են, որ ուրբաթ օրը ապստամբների եւ կառավարական ուժերի միջեւ բախման արդյունքում հիսուն մարդ է զոհվել: