Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ուսանողնորին՝ չընկճվել ոչ-մի բանից, չհանձնվել ու պայքարել

Հունիս 23,2012 15:33

Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայաստանի եւ ԱՄՆ-ի դրոշների շքերթից հետո սկսվեց համալսարանի 2012 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառումը: Հնչեցին երկու երկրների օրհներգները, որից հետո ավարտողները ստացան Գերաշնորհ Տ. Գեւորգ Եպիսկոպոս Սարոյանի օրհնությունը: Համալսարանի նախագահ Բրյուս Բողոսյանն էլ շնորհավորեց նրանց եւ մաղթեց հաջողություն. «Շնորհակալ ենք նաեւ Ձեզ` սիրելի ծնողներ: Շնորհակալ ենք այս տարիների ընթացքում մեր եւ ուսանողների կողքին գտնվելու համար: Եթե դուք չլինեիք, նրանց համար շատ դժվար կլիներ այս համալարանում սովորելը»:

«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենն էլ շրջանավարտների հետ կիսվեց իր կյանքի փորձով. «Երբ ես ութ տարեկան էի, իմ ծննդավայրում սկսվեց քաղաքցիական պատերազմ: Մենք այդ տեղի վերջին երեխաներն ու երիտասարդներն  էինք: Շատ երազանքներ ունեինք: Ես դպրոցն ավարտեցի կես միավորի տարբերությամբ ու այդ ժամանակ հասկացա` կյանքն այդքան էլ հեշտ չէ: Դա իմ կյանքի առաջին դժվարությունն էր: Որոշեցի նորից կրկնել վերջին դասարանը: Այդ ամբողջ ընթացքում մտածում էի` ընդունվել ԲՈւՀ, թե արհեստ սովորել: Վերջում հասկացա, որ համալսարանն ինձ պետք է ու ընդունվեցի: Ավարտելուց հասկացա` ինձնից լավը չկար: Սկսեցի աշխատել, բայց արդեն հասկացել էի` կյանքը քաղցր տառապանք է: Համոզված եմ, որ բոլորդ ցանկանում եք հենց վաղվանից լինել ինչ-որ կազմակերպության տնօրեն: Սակայն դրա համար պետք է չարչարվել ու արժանանալ դրան»:
Յիրիկյանը ուսանողներին կոչ արեց` չընկճվել ոչ-մի բանից, չհանձնվել ու պայքարել: Շնորրհավորական խոսքերից հետո մեկնարկեց տոնական համերգը: Դրա ավարտին Բրյուս Բողոսյանը պարգեւատրեց, գիտական կոչումներ հանձնեց շրջանավարտներին:
Արմինե Օհանյանը Գործարար ղեկավարման մագիստրոս է: Ըստ նրա, ուսումնական տարիներին ստացել է օգտակար գիտելիքներ ու շատ ընկերներ: Ասում է` սա միակ համալսարանն է, որտեղ ուսանողին վերաբերվում են որպես կայացած մարդու. «Ես ավարտել եմ նաեւ Ճարտարագիտական համալսարանը ու չէի կարող պատկերացնել, որ կստանամ այդպիսի լավ վերաբերմունք»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930