Հատված արտակարգ իրավիճակների նախարար, նախկին ոստիկան Արմեն Երիցյանի հարցազրույցից՚
– Իսկ չե ՞ք կարծում, որ ընտրություններում ՕԵԿ-ի տապալումը որոշակի կասեցրեց Ձեր պաշտոնեական առաջխաղացումը :
– Ի ՞նչ պետք է նշանակվեի սրանից ավելի: Ոստիկանապետը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից բարձր չի :
– Բայց Դուք ուզում էիք, չէ՞, ոստիկանապետ դառնալ :
Կարդացեք նաև
– Ոչ, ես 30 տարի իմ պարտքը կատարել եմ իմ հայրենիքի առջեւ : Եթե ուզենայի, կասեի, բայց ես երբեւիցե չեմ ուզել եւ չեմ էլ ուզում, չեմ էլ ուզելու ոստիկանության պետ դառնալ : 30 տարին հերիք է, կյանքը եւ առողջությունը չեմ խնայել եւ պայքարել եմ հանցագործության դեմ :
– Քանի որ այս ընտրություններում ՕԵԿ-ը բավական քիչ ձայներ հավաքեց, հնարավո ՞ր է փոխեք կուսակցությունը, Հանրապետական դառնաք, որ ավելի ամրապնդեք Ձեր դիրքերը կառավարությունում:
– Չէ, բայց ի ՞նչ կապ ունի իմ դիրքերի հետ : Ես «Օրինաց երկիր» կուսակցության անդամ եմ եւ իմ դիրքերում պինդ կանգնած եմ : Մեկը մյուսի հետ կապ չունի : Ես իմ կուսակցության անդամ եմ եւ չեմ փոխելու իմ կուսակցությունը :
Մանրամասն կարդացեք այստեղ