Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը շարունակում է հաջող մրցելույթներն Իտալիայում:
Կամպոբասոյի մրցաշարի հերթական շրջանում նա պարտության է մատնել Գիլիա Պեյրոնեին եւ մտել կիսաեզրափակիչ, որտեղ այսօր հանդիպելու է գերմանուհի Բիանկա Կոշի հետ: Սակայն այս հաղթանակից հետո Անին հայտնվել է երկընտրանքի առջեւ. պայքարը շարունակել Կամպոբասոյում, կամ այն կիսատ թողնելով՝ մեկնել Հռոմ եւ այնտեղ մասնակցել $ 25 հազար մրցանակային հիմնադրամով մրցաշարի որակավորման փուլին: Անին նախընտրել է առաջինը: Այդուհանդերձ, մեր թենիսիստուհին, որ վճռական է՝ մրցաշարը տրամաբանական ավարտին հասցնել, հանդես կգա Ռովերետոյի $ 10 հազար մրցանակային հիմնադրամով մրցաշարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ