Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում բժշկությունը ծերանում է

Հունիս 23,2012 11:34

Բժիշկները ապաստան են գտնում հեռավոր Ռուսաստանում

Երկու օր առաջ, երբ Շիրակի մարզի պաշտոնյաները մեծ շուքով նշում էին բուժաշխատողի տոնը ու պարգեւատրում նրանց, մենք նկատեցինք, որ միջոցառմանը հրավիրված բժիշկների մեջ գրեթե նոր դեմքեր չկային, մեծ մասը տարեց մարդիկ էին: Այս առիթով «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից: Մեր այն հարցaին՝ ինչո՞ւ բժիշկների սերնդափոխություն չի կատարվում Շիրակի մարզում, պաշտոնյան ասաց. «Ընդհակառակը՝ սերնդափոխությունը շատ ակտիվ է սկսվել կատարվել, որը վիզուալ այս պահին հնարավոր չէ նկատել: Մենք արդեն բազմաթիվ երիտասարդների, շրջանավարտների մարզի հաշվին ուղարկել ենք կլինիկական արդինատուրա սովորելու, նրանք գալու են դառնան վարչության պետ, տնօրեն եւ այլն, եւ այլն, մենք գումարը վճարել ենք, նրանք ուզեն-չուզեն՝ պետք է հետ դառնան: Այսինքն՝ մենք այս մասին մտածել ենք, եւ վատ է այն առողջապահական կազմակերպությունը, որտեղ սերնդափոխության մասին չի մտածվում, չէ՞ որ այսօր լինելով առողջապահության ներկայացուցիչներ՝ վաղը լինելու ենք պացիենտներ»:

Վարչության պետի վստահեցմամբ՝ շուտով կարող ենք ականատես լինել, որ Գյումրու նորակառույց բազամապրոֆիլ հիվանդանոցում կաշխատեն հիմնականում երիտասարդները: Իսկ կլինե՞ն բժիշկներ, որոնք երեք հիվանդանոցների օպտիմալացման արդյունքում գործազուրկ կդառնան՝ հարցրինք պարոն Հովհաննսիյանին: «Հետաքրքիր հարց եք տալիս, մարդիկ կան, որ լրացել է նրանց աշխատանքային կենսագրության տարիքը, պիտի դուրս մնան, բայց մենք կաշխատենք, որ ցավոտ չլինի, դա լինի շատ բնական: Համենայնդեպս, մասնագետներ կան, որոնք մեզ համար գրեթե անփոխարինելի են, մենք էսօր ունենք մանկաբույժ՝ 80 տարին անց, եթե նա չաշխատի, նրա տեղը այլեւս ոչ ոք չի աշխատի: Եթե Գյումրիում քիչ թե շատ գայթակղիչ է աշխատանքը, ապա, ասենք, Անի Պեմզա մասնագետը չի ուզում գնալ, հո չե՞ս կարող մեղադրել, չկան պայմաններ, հեռու է, հասարակական իմիջը բավական արտահայտված չէ, եւ դա խանգարում է, որ բժիշկը գնա, առավոտից իրիկուն աշխատի»,- ասաց նա: Իսկ հիվանդանալու դեպքում պարոն Հովհաննիսյանը կվստահի՞ արդյոք շիրակցի բժիշկներին,  մեր հարցին պատասխանեց. «Իհարկե. կվստահեմ, կվստահեմ անգամ մեր շրջանների բժիշկներից շատերին, որովհետեւ գիտեմ նրանց պոտենցիալ հնարավորությունները, արդեն շատ անգամ մենք միասին խնդիրներ ենք քննարկել, սխալներ եւ հաջողություններ ենք վերլուծել, ես միանգամայն ինքս իմ առողջությունը վստահում եմ նրանց»:

Մենք առողջապահության վարչության պետին ստիպված եղանք հիշեցնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ 4 տարի առաջ հնչեցրած կարծիքը՝ հայկական առողջապահության մասին: Քաղաքապետը, հայ բժիշկներին դիմելով ու համապատասխան բուժօգնություն չստանալով, իր բուժումը շարունակել էր Եվրոպայում: Վերադառնալով այնտեղից՝ պարոն Ղուկասյանը խստորեն քննադատեց մեր առողջապահությունը, այդ թվում նաեւ Շիրակի մարզը՝ նշելով, որ «խայտառակ վիճակում է»: «Գիտե՞ք ինչ, քննադատությունը պետք է սկսենք ինքներս մեզանից: Գրիգոր Նարեկացու գիրքը պետք է յուրաքանչյուր հայի սեղանի վրա լինի, երբ որ դու ուրիշին քննադատում ես, պետք է մտածես, թե դու էդտեղ ի՞նչ սխալներ ունես, այ, թող հարգարժան քաղաքապետը միգուցե մի հատ բժշկի հովանավորեր, որ գնար Ֆրանսիա, վերապատրաստվեր, գար ինձ ու քեզ բուժեր կամ իրեն: Նման բան արվե՞լ է, չի արվել, եթե չի արվում, էդ մարդը ո՞նց գնա հասնի արտասահման, պետք է նրան օգնեն հենց քաղաքապետը, ես, մյուսը, որպեսզի մարդը կարողանա գնալ հասնել»,- ասաց առողջապահության վարչության պետը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930