Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Կազանում անցկացված ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարում պայքարն ավարտեց վեցերորդ հորիզոնականում:
Վերջին տուրում Հայաստանի լավագույն շախմատիստուհին սեւ խաղաքարերով պարտվեց աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանին: Դա երրորդ անընդմեջ պարտությունն էր Կազանում, ինչի հետեւանքով Էլինան նահանջեց մինչեւ 8-րդ տուրը զբաղեցրած միանձնյա առաջատարի դիրքից: Իսկ ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:
1. Համփի Կոներու, Հնդկաստան՝ 7,5 միավոր
2. Աննա Մուզիչուկ, Սլովենիա՝ 7,5
3. Վիկտորիա Չմիլիտե, Լիտվա՝ 7,0
4. Հոու Յիֆան, Չինաստան՝ 7,0
5. Ալեքսանդրա Կոստենյուկ, Ռուսաստան՝ 6,0
6. Էլինա Դանիելյան, Հայաստան՝ 6,0
7. Տատյանա Կոսինցեւա, Ռուսաստան՝ 5,5
8. Կատերիա Լահնո, Ուկրաինա՝ 5,0
9. Անտոանետա Ստեֆանովա, Բուլղարիա՝ 4,5
10. Նադեժդա Կոսինցեւա, Ռուսաստան՝ 4,5
11. Ալիսա Գալյամովա, Ռուսաստան՝ 3,0
12. Բեթուլ Քեմրե Յիլդիզ, Թուրքիա՝ 2,5:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ