Եվրո 2012-ի խմբային մրցաշարում իր երկրի ընտրանու անհաջող մրցելույթից հետո Շվեդիայի ազգային հավաքականի եւ «Միլանի» առաջատար Զլատան Իբրաիմովիչը, ինչպես տեղեկացնում է «Aflonbladet» թերթը, Ստոկհոլմից արեւմուտք գտնվող Մալարեն լճում 500 հեկտար տարածքով կղզի է գնել, որտեղ մտադիր է տրամադրությունը բարձրացնել որսորդությամբ զբաղվելով: Որ ինքը որսի մեծ սիրահար է, նա խոստովանել է իր «Ես Զլատան Իբրաիմովիչն եմ» ինքնակենսագրական գրքում: Իսկ ИТАР-ТАСС-ը ճշգրտում է, որ կղզին ձեռք բերելու բոլոր գործերով զբաղվել է ֆուտբոլիստի մայրը: Սակայն Իբրաիմովիչը կղզու փաստացի սեփականատեր դառնալու է միայն հուլիսի 1-ին՝ Եվրոպայի առաջնության ավարտի օրը:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ շվեդ ֆուտբոլիստը սեփական տարածքներ ունի նաեւ Նյու Յորքում, Միլանում ու Շվեդիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ