Հունիսի 22-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին` ընտրելու հանձնաժողովների նախագահների տեղակալներին եւ հաստատելու հանձնաժողովների կանոնակարգերը: Այսպիսով`
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը,
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը,
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը,
Կարդացեք նաև
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը,
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը,
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը,
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը,
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը,
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը:
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Արաիկ Հովհաննիսյանը:
www.parliament.am