Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւակ Հովհաննիսյան. «Խորանի» ղեկավարները վաճառքի են հանել ունեցվածքը` մտադրվելով փախչել Իսպանիայից

Հունիս 22,2012 23:38

«Խորանի» աղանդավորներից Միացյալ Երիտասարդական Լիգային հայտնել են, որ «Խորանի» ղեկավարներ Հրաչյա եւ Գայանե Խաչատրյանները մտադիր են  փախչել Իսպանիայից, քանի որ նրանց դեմ վերջերս հարուցվել է քրեական գործ` ոսկեղենի գողության մեղադրանքով: Իսպանիայում գործող ՄԵԼ-ի անդամներից մեկի բնակարանից թալանված ոսկեղենը գտնվել էր Խաչատրյանի մոտ` Մադրիդի օդանավակայանում, ինչից հետո ղեկավարին ձերբակալել էին: Այս մասին Aravot.am-ին հայտնում է Հայաստանում գործող Միացյալ Երիտասարդական Լիգա (ՄԵԼ) շարժման համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: Նա հավելում է, որ Խաչատրյանը բաց է թողնվել 17.000 եվրո գրավի դիմաց, ինչից հետո կեղծ լուրեր  տարածել, թե հաջորդ օրն իսկ ժամանել է Հայաստան. «Սակայն, ըստ  Իսպանիայի ՄԵԼ-ի տված ինֆորմացիայի, Մադրիդի  ոստիկանության աշխատակիցներից հաստատել են, որ Խաչատրյանն Իսպանիայից բացակայելու իրավունք չունի: Միաժամանակ, «Խորանի» անդամներից հայտնել են, որ նա ունի Ֆրանսիայի կեղծ անձնագիր»: Սեւակ Հովհաննսիյանը նաեւ նշում է, որ ըստ Խորանի անդամների` Խաչատրյան ամուսինները խուճապի մեջ են, քանի որ բացահայտվում են նրանց անօրինական գործողությունները. «Բացի այդ,  հայտնել են, որ Կուլլերայում Գայանե Խաչատրյանը վաճառքի է հանել ունեցվածքը` ոսկեղենը, առանձնատունը, վարսավիրանոցը»:

Հունիսի 21-ին «Հրաչիկ Խաչատրյան» անունով օգտատերից ՄԵԼ-ի էլեկտրոնային փոստին կրկին նամակ էր եկել, որից հատվածներ ներկայացնում ենք առանց խմբագրման. «ՍԵՎԱԿԵՍ ինչես դու չոքար ,դու չես հասկանում որ ինձ վոչմի բան չես կարող անել քանի որ դու ոչնչությունես: ՈԻմովես ուզում իմ դեմ կանգնես, քո առաքելական եկեղեցիով: ի տարբերություն առաքելական եկեղեցու ես իմ մոտ հավաքումեմ մարմնավաչառներին եվ մաքրումեմ իրենց մեխքեր։ ՈՒմովես արա ինց վախացնում քո քնձռոտ հայաստանի օրենքներով? ես ձեզ մի աղոթքով կվոչիչացնեմ։ Արա լակոտ եթե ես թալանեմ անում –լավ եմ անում ես թալանում եմ ԻՍՊԱՆՅԱԻՆ եվ իսպանացիքին դուք ձեր թալանի մասին մտացեք վախեցեք մի օր ԱՍՏՎԱԾ չբարկանա եվ սպասեք այդ օրվան: ես իսպանյայում կաթոլիք եկեղեցուն կպած անում եմ ինչ ուզումեմ ու մի օր որեվը խնդիր չունեմ ինձ քիչ մնաց շուտով ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ինձ իմ ընտանիքով իր մոտ կկանչի դուք ինձ էլ չեք գտնի ես երկնքում կլին եմ իսք դուք բոլորտ կմնաք երկրի վրա եվ կվառվ եք ձեր տների մեջ: ԻՍՔ ԴՈՒ ՍԵՎԱՔ ՇԱՏ ԴԱԺԱՆ ՎԵՐՋԵՍ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՇԱՏ ՇՈՒՏՈՎ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930