Twitter -ի իր միկրոբլոգում երգչուհի Բիյոնսեն մի հուզիչ «թվիթ» է կատարել, պատմելով իր կույր երկրպագու Թիմի մասին: Նա գրել է, թե ինչպես է ծանոթացել տղայի հետ, եւ թե ինչու է վերջինն իրեն այդքան հուզել. «Առաջին անգամ Թիմին հանդիպել եմ 2007 թվին «Գրեմմի» մրցանակաբաշխության կուլիսներում: Երբ լսեսցի, թե նա ինչպես է կատարում իմ «Irreplacable» երգը, արցունքները թափվեցին աչքերիցս: Նա այնքան զգացմունքային էր դա կատարում… Ընդամենը 13 տարեկան մի կույր տղա, որին կարծես չէր էլ խանգարում իր կույր լինելը` ցնցեց ինձ: Այժմ Թիմին ավարտել է դպրոցը, ընդունվել քոլեջ: Շնորհավորում եմ Թիմի. Ես ուրախ եմ, որ ճանաչում եմ քեզ, հպարտ, որ դու կաս»:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ