Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի տաքսու վարորդներ. «Դու վարչապե՞տ ես, թե՞ բանկիր»

Հունիս 22,2012 22:43

Այսօր Գյումրու «Մայր Հայաստան»  հուշահամալիրի տարածքում  բողոքի ակցիա անցկացնող անհատական տաքսու վարորդները  լրագրողների հետ զրույցում  դաժան քննդատության էին ենթարկում կառավարության ղեկավար  Տիգրան Սարգսյանին` նրանից հարցնելով, թե այդքան արտաքին պարտք շալակելով վերջը ու՞ր ենք հասնելու: «Աղետի գոտի կոչված Գյումրին նպատակադրված եք էլ ավելի աղետալի դարձնե՞լ, 30 տարի թունավոր արտադրության մեջ եմ աշխատել,առողջությունս քայքայվեց, բայց ոչ մեկը չփոխհատուցեց,անգամ թոշակ չեն տալիս, էսօր ես իմ օրվա հացն եմ ուզում վաստակել, ձեռքիցս խլում են: Էս ի՞նչ  օրենքներ են հանում` հաշվի չառնելով, թե որտեղ ես բնակվում, Շիրակի մարզում 6 ամիս ձմեռ է , ես դեղից կախված մարդ եմ, օրական 500 դրամի դեղ եմ օգտագործում, եթե ես էսօր մտնեմ իրենց օրենսդրական դաշտ կոչվածը , նշանակում է ես դեղերից էլ պետք է զրկվեմ: Ես չեմ հասկանում մեր հանրապետությունում տնտեսագետ կա՞, թե՞ չկա, մենք վարչապետ անգամ չունենք, էդ մարդը  բանկիր է, վարչապետ չէ, պարծենում է, որ 21 հատ բանկ  ունենք, էս  ավերված երկրի մեջ 21 հատ բա՞նկ: Չհաշված համաշխարհային բանկից բերում է չնչին տոկոսներով երկարաժակետ գումարներ , իրա ազգ ու բարեկամով, բարեկա-ծանոթներով ցրում է, ամբողջ ժողովրդին գցելէ  տոկոսի տակ, էսօր չկա մի ընտանիք, որ տոկոսի տակ չճռռա: Քո մեթոդներով Հայաստանն ես հայաթափում , վարչապետ, բայց ես պայքարել եմ իմ երկրի համար , բա սա՞ է մեր երազած Հայաստանը:Էսօր Թուրքիայի հետ թշնամություն ունենալով 50 հազար հայ Թուրքիայում է աշխատում, սա՞ է ձեր կառավարած երկիրը»,- բորբոքվել էր տաքսու վարորդներից մեկը:

Մյուսն էլ  նեղսրտում էր, թե ինչու՞ են  մարդկանց բաժանել մի քանի խմբի: «Ի՞նչ է  նշանակում էլիտար մարդ, էլիտար թաղամաս, էլիտար դպրոց, էսօր իմ տունը մտնողը կփախչի, էդ տեսակ տուն Աֆրիկայի խուլ երկրներում չես տեսել,  հիմա եթե ինձ զրկեք հաց ուտելու հնարավորությունից, ի՞նչ ունեմ կորցնելու , կթողնեմ , մյուսների նման ես էլ Երևան-Մինվոդի ավտոբուսը  կնստեմ ու կհեռանամ,պարզապես երկիրը շատ եմ սիրում, ինչի՞ չեն թողնում այստեղ ապրեմ: Դուք տոկոսով փող վերցնեք, ընտրություններ անցկացնեք, ես մուծե՞մ,  քանի գնաց երկրի վիճակը վատացավ, զգաստացեք», -ասում էր մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930