Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իշխանությունն իրականացներ ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը…

Հունիս 22,2012 21:20

«Սիվիլիթաս» հիմնադրամի հրավիրած բանավեճի ընթացքում,  «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նախագահական ընտրությունների ժամանակ իրավիճակ է փոխվելու. «Այդ իրավիճակը ոչ միայն  թեկնածուների անձերի հետ է կապված, այլեւ` ժողովրդի վերաբերմունքի»: Մարտիրոսյանը գտնում է՝  եթե ժողովուրդը ընտրակաշառք չվերցնի՝ դա ահազանգ կլինի ու կնշանակի, որ իշխանությունը ամեն ինչ չէ, որ կարող է կառավարել. «Բայց մի բան հստակ է՝ այս կերպ Հայաստանը չի կարող  երկար շարունակել»,- ասաց Մարտիրոսյանը:

ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն էլ հանդես եկավ հետեւյալ  հայտարարությամբ. «Նախագահական ընտրություններում նախագահական համակարգը փոփոխելու գաղափարական առաջարկի վրա ակնկալում եմ միավորում: Մենք նաեւ ակնկալում ենք, որ մեկ-երկու գաղափարի շուրջ կփորձեն համախմբվել հնարավորինս շատ ուժեր»: Մինասյանը գտնում է, որ ընդհանրապես Հայաստանում ցանկացած ընտրություններում պայքարն ընթանում է ոչ թե գաղափարների, այլեւ անձերի միջեւ:

Հարց հնչեց  Հանրապետական կուսակցությանը, որից ոչ մի ներկայացուցիչ բանավեճի չէր եկել` ինչո՞ւ Երեւան-Թեհրան երկաթուղային ճանապարհ չի կառուցվում: Մինասյանն ինքը պատասխանելով վերոնշյալին՝ ասաց, որ դա հեշտ իրագործելի չէ, սակայն՝ «եթե իշխանությունը վերցներ ՀՅԴ-ի  նախընտրական ծրագիրն ու իրականացներ, վստահ եմ, որ շատ  ավելի լավ տնտեսություն կունենայինք, քան այն, որն այսօր դրված է կառավարության սեղանին»: Մինասյանը նաեւ հավելեց, որ կառավարության ծրագիրն ամբողջական չէ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930