Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յուրահատուկ վերաբերմու՞նք մայիսի 4-ին տուժած ուսանողների նկատմամբ

Հունիս 22,2012 20:20

Մայիսի 4-ին՝ Հանրապետական կուսակցության հանրահավաքին գազով լցված փուչիկների պայթյունից տուժած ուսանողներից շատերը ստիված են եղել գրեթե մեկ ամիս բացակայել դասերից: Քննական թոհուբոհում, սակայն, նրանք  մտահոգվելու կարիք չունեն, քանի որ դասախոսները հնարավորինս բարեհոգի են նրանց նկատմամբ:

17-ամյա Մերի Բադալյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Նա պատմում է, որ վերսկսել է  համալսարան հաճախել այն ժամանակ, երբ ընկերները պատրաստում էին իրենց անհատական աշխատանքները. «Բոլորը հանձնել էին, միայն ես էի մնացել: Ես անգամ չէի հասցրել ավարտին հասցնել աշխատանքս և չէի էլ կարող, քանի որ վնասել էի ձեռքերս: Պատասխանելով իմ սիրելի թեման` ես ստացա առավելագույն` 10-ը գնահատականը: Ավելի վաղ ինձ զանգահարել էին Կրթության և գիտության նախարարությունից և խնդրել ցանկացած խնդրի դեպքում զանգահարել: Այնուամենայնիվ, զանգահարելու անհրաժեշտություն չառաջացավ»:

Մերի Բադալյանն ասում է՝ տուժած ուսանողներին առաջարկվել է գրավոր քննությունը հանձնել բանավոր, քանի որ գրել չէին կարող: Դասախոսներից մի քանիսն էլ լրացուցիչ օրեր են նշանակել բաց թողածը լրացնելու համար: Այսինքն՝ ամեն ինչ արվում է՝ տուժած ուսանողներին օգնելու և ուսումնական տարին հաջող ավարտելու համար:

 

Լիլի Բադալյան` mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930