«Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» նախագահ, ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գեներալ մայոր Արսեն Ֆիդանյանը Aravot.am-ի հետ զրույցում վերջին օրերին Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների վերաբերյալ տվեց իր գնահատականը. «Պետք է խուճապի չմատնվենք, քանի որ ունենք հզոր բանակ, մեր սահմաններն ապահով պաշտպանված են: Ցավալին այն է, որ այդ ոտնձգությունները զոհեր են ծնում: Ուստի մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել ՀՀ սահմանները: Իհարկե, զենքերը փոխվել են, բայց մեր մարդասիրական ոգին չի փոխվել: Ես առաջարկում եմ հացը թողնել հացթուխին, և բոլորը զբաղվեն իրենց գործերով»:
Վերլուծելով Ադրբեջանի պահվածքը՝ գեներալ մայորը նկատեց. «Ադրբեջանը դեպքերն ուզում է մատուցել իր ձևով: Ուզում են ցույց տալ, որ սահմաններում այդքան զոհեր են տվել, չեն ուզում ասել, որ այդ ամենն իրենց պատճառով է եղել: Իրականում ուզում եմ միջազգային արենային համոզել, որ իբր Հայաստանը ագրեսոր է: Բայց մենք ագրեսոր չենք, Հայաստանը միշտ ձգտում է խաղաղ պայմաններում, խաղաղ սեղանների շուրջ կարգավորվել այդ հարցերը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ