Երբ Google Chrome-ը նոր էր դուրս եկել, շատ էր տարբերվում մնացած մյուս բրաուզերներից: Առաջին հերթին, նկատելի էր, որ պատուհանները գտնվում էին հասցեի տողի տակ` միացված որոնողական տողի հետ: Իսկ հիմա` դա ստանդարտ է մի շարք հայտնի բրաուզերների համար: Դատելով Mozilla-ի նոր ռելիզից, կարել է ասել, որ այն չի տարբերվի Chrome-ից:
Նկարում պատկերվածը Nightly բրաուզերն է: Սկրինշոտից կարելի է տեսնել, որ Firefox-ի պատուհանները ստացել են նույն տեսքը, ինչ կա նաեւ Chrom-ում, ու պասիվ պատուհանները սահմանազատված են ու երեւում է միայն տեքստը: Nightly-ին կարող եք ներբեռնել այստեղից. https://msujaws.wordpress.com/2012/06/18/get-a-sneak-preview-at-the-new-australis-tabs-windows-only/
Այս մասին ասվում է Computerra.ru-ում:
Արամ Արարատյան