Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ ժամանակին թոշակի ուղարկեցին

Հունիս 22,2012 19:36

«Առավոտը» ստացել է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը` ուղղված «Առավոտի» Շիրակի մարզի թղթակից Նունե Արեւշատյանին, որում ասվում է.

«2012թ. հունիսի 14-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Գյումրիում հնչած կրակոցները խոհարարի պատճառով են» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ուսումնասիրություն:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասյանը սահմանային տարիքը լրանալու` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2012թ. հունիսի 20-ին ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Նկատի ունենալով, որ «Ոստիկա­­նու­թյու­­նում ծառայու­թյան մասին» ՀՀ  օրեն­քի և  «ՀՀ ոստի­կանության կարգապահական կա­նո­նագիրքը հաստատելու մա­սին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ծառայողական քննությունը կատարվում է ոստիկանության ծառայողների նկատմամբ, իսկ Կ. Թովմասյանն արդեն իսկ ազատված է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից, ուստի ՆԱ վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետևանք` առանց ծառայողական քննություն կատարելո

ՀՀ ոստիկանության հասարակայնության

հետ կապի և լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել