Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմուկ` ընտրությունների շեմին

Հունիս 22,2012 19:20

Այն, ինչ կատարվում է Վարդան Օսկանյանի հետ, ես գնահատում եմ որպես քաղաքական հետապնդում: ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ: Մտնելը դա նշանակում է առաջիկա ընտրություններում պաշտպանել գործող նախագահին, իսկ իշխանության նպատակն այն է, որ ինչպես խորհրդարանի ընտրություններն անցան՝ առանց լուրջ լարվածության, նախագահականն էլ անցնի այդ կերպ՚, – ՙԱ1+՚-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա, ամբողջ այս աղմուկը ուղղակիորեն կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Հայաստանում, Ավետիք Իշխանյանի կարծիքով, ընդունված ավանդույթ է, որ լարվածությունն առաջանում է նախագահական ընտրությունների ժամանակ և երբեմն անսպասելի տեղից:

ՙՀՀ ներկաքաղաքական մթնոլորտում նախագահական ընտրությունների ժամանակ հիմնական խաղացողը հավանաբար պետք է լիներ ԲՀԿ-ն, քանի որ որպես կանոն նախորդ ընտրություններին մասնակցած, սակայն չհաղթած թեկնածուին հասարակությունը համարում է խփված քարտ եւ հույս չի ունենում, որ նա կարող է հաջողության հասնել, եւ միշտ հույսը դնում է նոր դեմքի վրա, անկախ նրանից, թե այդ նոր դեմքը նախկինում ինչ պաշտոններ է զբաղեցրել: Այդ տեսակետից, ԲՀԿ-ից թերեւս իր պահվածքից ելնելով՝ Վարդան Օսկանյանը կառաջադրվեր: Կարծում եմ, հարցը գնում է դաշտը մաքրելու մասին, եւ այդ համատեքստում պետք է նայել գործի հարուցումը՚,-ասաց Ավետիք Իշխանյանը: Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել