Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահազանգ» Ազգային ժողովից

Հունիս 22,2012 18:26

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, այսօրվա դասավորվածությունը Ազգային ժողովում արժեւորում է յուրաքանչյուր պատգամավորի կեցվածքը. «Այնքան մոտ են սահմանային կողմերը, հատվածները, որ հնարավորություն են տալիս ամեն մի պատգամավորի կեցվածք, տեսակ արժեւորել: Ես վստահ եմ, թեեւ կառավարության ծրագրի ժամանակ պառլամենտում կարողացան ապահովել 75-76 կողմ, ապա ցանկացած օրենսդրական նախաձեռնություն կարող է վտանգվել, եթե իշխանությունը, կամ կառավարությունը չլսի քննադատողներին, ընդդիմադիր հատվածին. սա ահազանգ է: Պառլամենտում իշխանությունը երբեք չի կարող 100 տոկոսով ապահովել իր ձայները, անկախ նրանից՝ այնտեղ օլիգարխներ, կլինեն, թե գեներալներ: Եթե պահպանվի այս կեցվածքը, ապա մենք կունենանք ավելի դրական զարգացումներ եւ զգուշավոր իշխանություններ: Եվ այն զոռբայությունը, որ տարածված էր, այժմ ավելի զսպվածություն կցուցաբերվի: Շարքային քաղաքացին էլ կհասկանա, որ հարկավոր է սեփական հայացքները վերանայել, քանի որ ընդդիմադիր դաշտում էլ լավ ուժեր կան»:

Արծվիկ Մինասյանը գտնում է, որ մեր քաղաքական դաշտում կան խելացի, ազնիվ, խոհեմ քաղաքական անհատներ, բայց ցավոք նրանք ի վիճակի չեն ինչ-որ բան փոխել, որովհետեւ համակարգը խժռում է այդպիսի անհատներին: Այդ է պատճառը, որ ՀՅԴ-ն համակարգային փոփոխությունների խնդիր է առաջ քաշում ու կարծում է, որ նախագահական համակարգը հենց այս չարիքի առանցքում է գտնվում. «Երբ ամեն ինչ կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը միշտ իր շրջապատում ձեւավորելու է այնպիսի անհատների, որոնք պետք է պաշտեն իրեն, այլ ոչ թե պետությունը: Այսպիսի կառավարման համակարգում, ազնիվ անհատը չի կարողանա որեւէ դրական բան անել:»

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930