Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խ. Ասրյան. «Թող պատերազմը լինի հենց այսօր և հենց այս պահին»

Հունիս 22,2012 18:20


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հայոց արծիվներ» ՀԿ-ն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպել էր կրակային պատրաստվածության ակցիա: ՊՆ 5-րդ բանակային կորպուսում լրագրողները վայր դրեցին իրենց «զենքերը»՝ գրիչը, տեսախցիկն ու ձայնագրիչը, վերցրին ինքնաձիգն ու նշան բռնեցին…

Aravot.am-ն այս կապակցությամբ «Հայոց արծիվներ»-ի նախագահ Խաչիկ Ասրյանից հետաքրքրվեց՝ արծիվների ու լրագրողների կրակային պատրաստվածության այս միջոցառումն ինչ-որ կերպ առնչվո՞ւմ է վերջին շրջանում ադրբեջանական դիվերսիոն գործողություններին: Նա պատասխանեց. «Այո, նաև առնչվում է վերջին շրջանում Հայաստանի և ԼՂՀ սահմաններում տեղի ունեցած ողբերգական միջադեպերին: Մենք այսպիսի կրակային պատրաստվածության տեսքով ուզում ենք ցույց տալ, որ ցանկացած ժամանակ հայ արծիվների 2000-ին մոտ անդամներ, ութ գումարտակի տեսքով  պատրաստ են Սերժ Սարգսյանի հրամանով լինել ցանկացած տեղում և ցանկացած ժամի՝ պաշտպանել մեր պետության  սահմանները և մեր ժողովրդի անդորրը»:

Մեր հարցին՝ արդյոք այսպիսով լրագրողներին պատրաստում են, որ հետո հարկ եղած դեպքում սահման պաշտպանելու ուղարկեն այն վախկոտ պաշտոնյաների փոխարեն, որոնք սովորության համաձայն խուսափում են դժվարություններից, պարոն Ասրյանը պատասխանեց. «Իհարկե, նման ծրագիր չկա: Պարզապես մենք կարծում ենք, որ տարին մեկ-երկու անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է գրիչը, տեսախցիկը վայր դնեն, անցնեն կրակային պատրաստվածություն, վառոդի հոտն անձամբ զգան և հարկ եղած դեպքում իրենց շնորհակալ աշխատանքի հետ զուգահեռ  պաշտպանեն մեր պետության սահմանները»:

Խ. Ասրյանից հետաքրքրվեցինք՝ հոգու խորքում հանգի°ստ է, որ եթե պատերազմ լինի, մեր կառավարման և պետական այլ համակարգերում գտնվող անձինք զենք վերցնելու են: Գլխավոր արծիվը պատասխանեց. «Ավելի քան վստահ եմ: Բայց եթե երբևէ պիտի պատերազմ լինի, ու դա լինելու է հորինված Ադրբեջանի մայրամուտը, կամ վերջին պատերազմը, ապա ես Աստծուն կխնդրեմ, որ այդ պատերազմը լինի հենց այսօր և հենց այս պահին, ոչ թե բաժին ընկնի մեր զավակներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930