Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը ամաչե՞ց, թե՞ վախեցավ իր մարմնավաճառ աղջկանից

Հունիս 22,2012 18:29

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գևորգ Թադևոսյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ հունվարի 20-ին 51-ամյա  այս գյումրեցին  իր աղջկա պատիվը փրկելու, նրան մարմնավաճությունից հետ պահելու  համար սպանել էր 8 ամսական երեխայի մայր 21-ամյա Մարի Դավթյանին, այնուհետեւ պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում այրել էր նրա  դին: Սպանվածը  Գևորգ Թադևոսյանի դստեր` 20-ամյա  Ալվարդի մտերիմ ընկերուհին էր:

Այսօր ամբաստանյալը պետք է հանդես գար վերջին խոսքով: Մինչ Գևորգ Թադևոսյանը սկսեց խոստովանել, որ  իրականում վատ բան է արել` «իր կամքից անկախ ստացվել է, էլի»,  դատարանից խնդրեց մեղմ մոտենալ իրեն,  դահլիճ մտան նրա քույրը եւ դուստրը, ու ամբաստանյալը, տեսնելով նրանց,  հատկապես դստերը,  փոխեց իր վերջին խոսքը` պնդելով, որ ինքը անմեղ է, կապ չունի մարդասպանության հետ:

Դատավոր Էդուարդ Մանուկյանը  վճիռը կհրապարակի ամիս 26-ին, հիշեցնենք, որ Թադեւոսյանին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930