Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարում» ծեծված Վահե Ավետյանի ազգականը պատրաստ է ՀՀ անձնագիրը հանձնել ու ասել հաջողություն (Տեսանյութ)

Հունիս 22,2012 17:33

«Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցների կողմից օրեր առաջ ծեծված Վահե Ավետյանի ազգականը՝ Ալֆրեդ Ավետյանը, այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչու «Հարսնաքարը» նախաքննության ընթացքում ժամանակավորապես չեն փակել. «Աշխարհի բոլոր անկյուններում որեւէ տեղ, եթե նման դեպք է պատահում, դեպքի վայրը փակվում է մինչեւ քննչական վարչության արդյունքները պարզվեն, ինչու նմանօրինակ բան Հայաստանում չի կատարվում: Այսինքն այդ ռեստորանը փակվի՝ մինչեւ քննչական վարչությունը վերջնական որոշում անի»:

Պարոն Պողոսյանն էլ հորդորեց մի գրամ անգամ չկասկածել ու հավատալ, որ եթե դրա հարկը լիներ, քննիչը համապատասխան որոշում կաներ. «Դեպքի վայրում անհրաժեշտ զննությունը կատարվել է մինչեւ վերջ, դրա անհրաժեշտությունը, եթե լիներ, կես գրամ մի կասկածեք, որ քննիչի կողմից որոշում կկայացվեր»:

Ալֆրեդ Ավետյանն էլ ասաց, որ Հայաստանին հավատալով է Իրանից 3 տարի առաջ Հայաստան տեղափոխվել, բայց եթե սպասելիքները չարդարանա՝ «Լավատես եմ ամեն ինչում ու հավատացել եմ, որ եկել եմ ու ընդունել Հայաստանի քաղաքացիություն, եթե չհասնեմ նպատակներիս, անձնագիրս տանելու եմ հանձնեմ ու հաջողություն»: Ազգականի դեպքը իրեն եւ զարմացրել եւ հիասթափեցրել է: «Բացի աղոթքից ոչ մի բան չի կարող փրկել, բոլոր հարազատներով միայն աղոթում ենք»,- Վահեի մասին ասաց Ա. Ավետյանը:

Փոխոստիկանապետ Հ. Պողոսյանն էլ ասաց, որ գործով 7 ձերբակալվածների նկատմամբ այսօր մեղադրանք կհարուցվի:

Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, թե ծեծկռտուքի մասնակիցների մի մասը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ են, փոխոստիկանապետն ասաց՝ տեղեկություններ չունի. «Մի գրամ մի մտածեք, որ որեւէ մեկն անպատիժ է մնալու: Այս օպերատիվոթյամբ աշխատանք երբեւէ դեռ չի եղել: Նոր հանգամանքների դեպքում կլինեն նոր ձերբակալություններ, բաներ կան, որ տուժողները դեռեւս չեն հիշում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930