Պառլամենտական ընդդիմությունն այն աստիճանի արդյունավետ է աջակցում ՀՀԿ-ական մարտավարությանը, որ վերջինիս քարոզչությանը հնարավորություն է տալիս արդարացիորեն հպարտանալ, այն է՝ ընտրությունների արդյունքում ստեղծվել է ժողովրդավարական պառլամենտ, որի մեծամասնությունը պարտավոր է իրականացնել ժողովրդի պատվիրանն, այն է՝ իրականացնել ՀՀԿ-ական նախընտրական ծրագիրը:
Անվիճելի է, որ սրա պատճառն իրենց «ընդդիմադիր» համարող ուժերի և, առաջին հերթին, «միասնական շտաբ» կոչվող խմբի, ընտրական և հետընտրական անգործությունն է աննախադեպ զանգվածային խախտումներով ընտրության պատճառների և հետևանքների բացահայտման ուղղությամբ:
Միայն, ՀՀԿ-ական «հիանալի առաջնորդի» կողմից ՀՀ նախագահի լիազորությունների անթաքույց չարաշահումը, որն էական ազդեցություն ունեցավ ընտրության արդյունքների վրա, թվում էր, որ պետք է դառնար ընդդիմության հիմնական թիրախը ապօրինի ընտրության հետևանքների վերացման գործում:
Ավաղ…«ընդդիմությունը» ակնհայտորեն բավարարվել է պառլամենտական իրեն բաժին հասած տեղերով կամ չգիտի ինչ անել: Ավելին, վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ «ընդդիմությունը» ներքաշվել է «ՀՀԿ-ԲՀԿ» թատրոնի գործընթացներին, որի վառ ապացույցն է Վարչապետի անձի դեմ ուղղված ԲՀԿ-ական նախաձեռնության աջակցումը նրա կողմից:
Կարդացեք նաև
Այդ իմաստով, առաջնահերթ դատապարտման է ենթակա իբր ՀԱԿ՝ նրա կենտրոնական գրասենյակի գործունեությունը, որը կրկնում կամ շարունակում է նույն անսկզբունքային գործունեությունն, ինչ որ 2008թ.-ի ՀՀ Նախագահի ընտրությունից հետո, այսինքն, բացարձակ անուշադրության է մատնել ընտրական թեման:
Սա մեղմ ասած դավաճանություն է 2008թ.-ի հռչակած համաժողովրդական շարժմանը:
«ՄԻ-96» Կուսակցության վարչություն