Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը Վարդան Այվազյանին «թասիբի» գցեց՝ Ենիսեյ գետը հանուն ՀՀԿ-ի Հայաստանով անցկացնել

Հունիս 22,2012 16:05

ՖՈՏՈԼՈՒՐ

Քիչ առաջ ԱԺ-ում կատարվեց քննարկվող Սեւանա լճից լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնելու օրինագծի քվեարկությունը: Մինչ այդ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու: Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ ինքը խոսել է այս պահին Ստրասբուրգում գտնվող   եւ այդ խնդրի մասին քաջատեղյակ Զարուհի Փոստանջյանի հետ, նա փոխանցել է, որ բնապահպանները խնդրել-աղաչել են, որ անպայման դեմ քվեարկեն օրինագծին, ինչը եւ անելու են: Քվեարկության արդյունքներով՝  կողմ գրանցվեց 93 ձայն, դեմ՝ 12, ձեռնպահ չկար, եւ որոշումն ընդունվեց:Վահան Հովհաննիսյանը վերջում արձագանքեց Վարդան Այվազյանի բուռն ելույթին՝ ասելով, որ հասկանում է, որ որոշ պատգամավորներ ուզում են ՀՀԿ-ի դիրքորոշումը պաշտպանել, կոպիտ ասած՝ կանգնել ՀՀԿ-ի թասիբին. «Կարո՞ղ է այնպես լինի, որ հանուն ՀՀԿ-ի այնպես անեք, որ Ենիսեյ գետը Հայաստանով անցնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930