Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի նոր հումորը. «Երեխեքս շատ են, հազիվ եմ պահում»

Հունիս 22,2012 15:49

Այսօր ԱԺ-ում մինչ կսկսեր Սեւանից 150 մլն խմ լրացուցիչ ջուր վերցնելու օրինագծի քվեարկությունը, ԱԺ եկավ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա նորից լրագրողներին հորդորեց ինչ հարցեր ունեն՝ տան: Մեր հարցին, թե այս ի՞նչ բան է, դուք պարտաճանաչ մասնակցում եք ԱԺ նիստերին՝ պարոն Ալեքսանյանն ասաց, որ որոշել է չբացակայել, միշտ գալու է, եթե արտառոց բաներ չլինեն ու միշտ էլ մասնակցելու է: Ավելին՝ պարոն Ալեքսանյանը որոշել է ազատ պատասխանել լրագրողների հարցերին ու պարզ ճակատով շփվել: Միայն նախապես զգուշացրեց, որ սուտ բաներ չգրեն, իր մասին լավ բաներ գրեն. «Ես մենակ լավ բաներ եմ անում, մենակ 2000 հոգու Մալաթիայի հիվանդանոցում ձրի բուժել եմ, բա ինչի՞ էդ մասին չեք գրում: Էն ժամանակ, երբ առել էի Մալաթիայի հիվանդանոցը, սաղ խոսում ու գրում էին, թե մակարոնի ու երշիկի ցեխ եմ բացելու, բա հիմա եկեք տեսեք թե ինչ եմ սարքել, ինչի՞ չեք գալիս ու ինչի՞ չեք  գրում»:

Մենք խնդրեցինք իր երեխաներից պատմել, որ իր մասին լավ բաներ գրեն: Պարոն Ալեքսանյանն ասաց, որ շատ են, հազիվ է պահում երեխեքին. «Ինձ շատ մեծ ծախսի տակ են գցում»: Մենք հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ  երբ ուզում եք Ձեր երեխաները մի բան անեն՝ 100 դոլար են ուզում: Պատգամավորը պատասխանեց. «Չէէէէ, էդ ի՜նչ ստեր են պատմել իմ երեխեքի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930