ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը համարում է, որ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներին չպետք է հսկայական աշխատավարձեր տալ, այլ հարկավոր է վճարել կոնկրետ խաղի արդյունքով:
«Նրանք չափից ավելի մեծ փողեր են վաստակում: Իսկ դրամը պետք է վճարվի հաղթանակների, խփած գոլերի համար, այլ ոչ թե հենց այնպես, ինչպես արվում է ներկայումս», – Զյուգանովին մեջբերում է «Интерфакс» գործակալությունը:
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներն աշխատավարձի հիմնական մասն ստանում են իրենց ակումբներից, որոնցում խաղում են մշտական հիմունքներով: Թեեւ հավաքականում հանդես գալու համար նրանց կարող են նաեւ լրացուցիչ բոնուսներ վճարվել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ